Sun, 1 March
1.1 C
Yerevan
USD: 377.00 RUB: 4.88 EUR: 444.78 GEL: 140.99 GBP: 507.97

Հայաստանում բորսային գործարքների ծավալը երրորդ եռամսյակում 1.7 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայում կատարված գործարքների ընդհանուր ծավալը 2012 թվականի երրորդ եռամսյակում 1,7 մլրդ դրամ է կազմել` 50,3% աճ ապահովելով նախորդ եռամսյակի համեմատ, տեղեկացնում է Հայաստանի վիճակագրական ազգային ծառայությունը։

ԱՎԾ տվյալներով, ռեպո գործառնությունների ծավալը սեպտեմբերի վերջին կազմել է 242,3 մլն դրամ, ինչը 30,4 տոկոսով շատ է հունիսի ցուցանիշից: Միաժամանակ բաժնետոմսերով գործարքները կազմել են  41,8 մլն դրամ (II կիսամյակի նկատմամբ անկումը՝ 19,9%), պետական պարտատոմսերով գործարքները՝ մոտ 1,3 մլրդ դրամ (աճը՝ 69,6%), կորպորատիվ պարտատոմսերով գործարքները՝ 148 մլն դրամ (աճը՝ 2,7%):

Պաշտոնական տվյալներով` 2012 թվականի երրորդ եռամսյակում իրականացվել է 102 գործարք՝ երկրորդ եռամսյակի 70-ի դիմաց, իսկ լիսթինգ անցած կազմակերպությունների թիվը կազմել է 14` 13-ի դիմաց:

Միևնույն ժամանակ, ներդրումային ծառայություններ տրամադրող անձանց կողմից իրականացված գործարքների ծավալը 2012 թվականի սեպտեմբերի վերջին կազմել է 916,5 մլրդ դրամ:

ԱՎԾ տվյալների համաձայն, Հայաստանում սեպտեմբերի 30-ի տվյալներով գործում է ներդրումային ծառայություններ մատուցող 9 կազմակերպություն և արժեթղթերի 14 էմիտենտ:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առքուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում 

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ

Ակբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․  Ակբա բանկի խումբը կառավարման արդյունավետության, թափանցիկության...

«ԳԼՈԲԲԻՆԳ» ՍՊԸ-ի 1,5 մլրդ դրամ և 2 մլն դոլար ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր ողջունել  է օնլայն գնումների շուկայի առաջատարներից «Գլոբբինգ» ՍՊԸ-ի («Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ) մուտքը  կապիտալի շուկա

Կպարզեցվի եկամուտների հայտարարագրման գործընթացը․ կառավարությունն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց եկամտային...

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և դոլարի փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ ռուբլին շարունակել է նվազել

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թ.-ի փետրվարի 26-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 25-ի համեմատ, աճել է 0.12 կետով՝ հասնելով 377.04 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img