HSBC Բանկ Հայաստանի առևտրի ֆինանսավորման ծառայությունների ծավալը 10 ամիսների ընթացքում աճել է 53%-ով՝ կազմելով 25 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանի առևտրի ֆինանսավորման համար տրամադրված ծառայությունների ծավալը 2012թ.-ի տասը ամիսների ընթացքում կազմել է 25 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 53 տոկոսով, հինգշաբթի լրագրողներին ասաց Բանկի առևտրավարկային դեպարտամենտի ղեկավար Արամ Փինաջյանը:

Ըստ նրա՝ HSBC Բանկ Հայաստանին բաժին է հասնում առևտրի ֆինանսավորման հայկական շուկայի 36 տոկոսը:

Ընդհանուր առմամբ առևտրային ֆինանսավորման համաշխարհային շուկայում HSBC Բանկի մասնաբաժինը կազմել է շուրջ 9 տոկոս կամ 500 մլրդ դոլար 2011թ.-ին:

Փինաջյանը նշեց, որ տարեկան HSBC խումբը «Միջազգային փոխանակում» համաշխարհային համաժողով է անցկացնում, որին մասնակցում են նաև հայկական ընկերությունները, որոնց առևտրի ֆինանսավորման ծառայություններից օգտվելու հնարավորություն է ընձեռվում, ներառյալ լիազորագրերն ու բանկային երաշխիքները:

«Այդ համաժողովների նպատակն է զարգացած և զարգացող երկրներից իրենց ոլորտում առաջավոր ընկերություններ հավաքելը և օգնել նրանց փորձի փոխանակման հարցում, բիզնես կապեր հաստատել, որպեսզի ընկերությունները կարողանան զարգանալ»,- ասաց նա:

HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Տիես Կլեմենցն իր հերթին ասաց, որ այս տարի համաժողովներին մասնակցել է երեք տեղական ձեռնարկություն՝ «Մանանա Գրեյն» ցորեն ներմուծող և ալյուր արտադրող ընկերությունը, «Բարսիս» ՍՊԸ-ն, որը մասնագիտացված է կոսմետիկայի և օծանելիքի ներմուծման գործում, ինչպես նաև ԼԻԱ-Կ Գրուպը, որը Հայաստանում  զբաղվում է կերամիկական սալիկների, կերամիկական գրանիտի, սանտեխնիկայի և այլ շինանյութերի ներմուծմամբ և առևտրով:

«Վերջին երկու տասնամյակների ընթացքում առևտրի ֆինանսավորման գործիքներն ամենօրյա են դարձել խոշոր ընկերությունների համար, և  HSBC Բանկը, Հայաստանում 16 տարվա աշխատանքի փորձ ունենալով, մրցակցային պայմաններով հայկական ընկերություններին է հատկացնում այդ ծառայությունները:  Մենք կարող ենք մինչև 60 տոկոսով կրճատել ընկերությունների ֆինանսական ծախսերը, ինչպես նաև նվազեցնել դրանց ռիսկերը»,- ասաց նա:

Միաժամանակ Կլեմենցն ավելացրեց, որ համաժողովի մասնակիցներ ընտրելիս հաշվի է առնվում հայկական շուկայում ընկերության պատմությունը, բանկերի հետ փոխհարաբերությունների պատմությունը, ինչպես նաև ոլորտում առաջատար դիրքերի առկայությունը՝ կամ զարգացման տեմպերով, կամ ծավալներով, կամ կիրառելի տեխնոլոգիաներով:

Կլեմենցը նշեց, որ 2013թ.-ի համար դեռ չեն ընտրվել մասնակից ընկերություններ, սակայն դրանց ընտրությունը կիրականացվի առևտրի խրախուսման սկզբունքով կոնկրետ երկրի հետ, որտեղ անցկացվելու է համաժողովը:

2011թ.-ից HSBC խմբի կողմից կազմակերպվող «Միջազգային փոխանակում» համաժողովին մասնակցել է հինգ հայկական ընկերություն՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ն, «Բարսիս» ՍՊԸ-ն, «ԼԻԱ-Կ Գրուպը», «Իմեքս Գրուպը» և «Կարկոմավտոն»:  Global Trade Review (GTR) HSBC բրիտանական հեղինակային պարբերականը 2011թ.-ին չորրորդ տարին շարունակ HSBC-ին «Առևտրի ֆինանսավորման գծով աշխարհի լավագույն բանկ» է ճանաչել: «Առևտրի ֆինանսավորման աշխարհի առաջավոր բանկերը» գլոբալ հարցման արդյունքներով` HSBC-ն առաջին անգամ արժանացավ նաև «Արտահանման ֆինանսավորման աշխարհի լավագույն բանկ» մրցանակին՝ այդպիսով դառնալով առաջին բանկը, որը միաժամանակ երկու անվանակարգերում լավագույնը ճանաչվեց:

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցված է 1995 թվականի սեպտեմբերի 25-ից: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի 70 տոկոսը, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն, 2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 206,7 մլրդ դրամ, պարտավորությունները՝ շուրջ 171,3 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ մոտ 35,4 մլրդ դրամ, համախառն վարկային ավանդները (վարկեր, դեպոզիտներ, ֆակտորինգ, լիզինգ)՝ 139,9 մլրդ դրամ, իսկ 2012 թվականի հունվար-սեպտեմբերի զուտ շահույթը գերազանցել է 5,7 մլրդ դրամը: -0- ($1 – 407.36 դրամ)  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img