«Անելիք բանկ» ՓԲԸ-ն շուկա է հանել նոր` «Պարզ-արազ» վարկատեսակը

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք բանկ» ՓԲԸ-ն առաջարկում է անշարժ գույքի գրավադրմամբ «Պարզ-արագ» վարկատեսակը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն` վարկերը տրամադրվում են մինչև 5 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով՝ առանց եկամուտը հաստատող փաստաթղթի ներկայացման Բանկի ArCa, VISA և MasterCard վճարային քարտերի միջոցով:

«Վարկատեսակից կարող են օգտվել բոլոր այն հաճախորդները, որոնց շտապ գումար է հարկավոր և որոնք ունեն Երևան քաղաքում անշարժ գույք և պատրաստ են գրավադրելով այն` ստանալ վարկը»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

Նա պարզաբանել է նաև, որ հաճախորդը պետք է ունենանա նաև դրական վարկային պատմություն կամ իր վարկային պատմության մեջ ժամկետանց օրերի քանակը չպետք է գերազանցի նախորդ 3 տարվա ընթացքում հաջորդական 30 օր և կուտակային` 60 օրը:

Վարկատեսակի առավելություններից Արևյանն առանձնացրել է հետևյալ կարևոր հանգամանքները ևս` հաճախորդը վարկ ստանալու համար չի ներկայացնում եկամուտները հաստատող փաստաթղթեր` տեղեկանք աշխատավայրից, եկամուտը հաստատող այլ տեղեկանքներ, այլ միայն գրավադրելով անշարժ գույքը` ստանում է պահանջվող վարկը հնարավոր ամենակարճ ժամանակահատվածում: Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է 18 աշխատանքային ժամվա ընթացքում` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո:

Ըստ Արևյանի՝ «Պարզ-արագ» քարտային վարկերը տրամադրելու են «Անելիք Բանկ» ՓԲԸ «Բաղրամյան» (ք. Երևան, Բաղրամյան 75) և «Արաբկիր» (ք. Երևան, Կոմիտաս 44) մասնաճյուղերի կողմից:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank-.-ը՝ 89.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 10,05 տոկոս մասնաբաժնով։–0

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img