Wed, 4 March
-1.9 C
Yerevan
USD: 376.99 RUB: 4.86 EUR: 436.97 GEL: 139.80 GBP: 500.79

Daily Archives: Dec 10, 2012

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 10-ին 407,13 դրամ է կազմել

Ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-ին, դեկտեմբերի 7 -ի ցուցանիշի համեմատ, Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը ավելացել է 0,11 կետով և կազմել մեկ դոլարի դիմաց 407,13 դրամ: Այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

Հայաստանում ոսկու գինը նվազել է

Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է թանկարժեք մետաղների գները ընթացիկ շաբաթվա համար:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ շախմատի առաջնության հաղթող է դարձել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ շախմատի առաջնության հաղթող է դարձել, հայտնում են բանկից մամուլի ծառայությունից։

«ACBA ON-LINE» համակարգի հաճախորդները կարող են վարկ ձևակերպել առանց բանկ այցելելու

«ACBA ON-LINE» ծառայության բոլոր հաճախորդները հնարավորություն ունեն առանց բանկ այցելելու ձևակերպել ավանդի գրավով սպառողական վարկ, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

ԿԲ–ն 653 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

Դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26106136 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը հոկտեմբերի վերջին կազմել է 420,2 մլրդ դրամ

Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2012 թվականի հոկտեմբերի վերջին կազմել է 420,2 մլրդ դրամ: Այդ մասին հրապարակված է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում:

Անելիք Բանկը բարելավել է «Հոգատար» ArCa Classic պլաստիկ քարտի տրամադրման պայմանները

Անելիք Բանկը բարելավել է «Հոգատար» ArCa Classic պլաստիկ քարտի տրամադրման պայմանները, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $98,5 մլն

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $98,5 մլն՝ մեկ դոլարի դիմաց 406,25 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $19,9 մլն է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա դեկտեմբերի 3-7–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առքուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալն աճել է 36,3 տոկոսով և կազմել ավելի քան 19,9 մլն դոլար, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից: