Անելիք Բանկը բարելավել է «Հոգատար» ArCa Classic պլաստիկ քարտի տրամադրման պայմանները

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկը բարելավել է «Հոգատար» ArCa Classic պլաստիկ քարտի տրամադրման պայմանները, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Դեկտեմբերի 10-ից մինչև 2013 թ. հունիսի 30-ը «Անելիք Բանկ» ՓԲԸ  կողմից թողարկված «Հոգատար» ArCa Classic քարտը ոչ կենսաթոշակառու հանդիսացող անձիք կարող են ձեռք բերել տարեկան սպասարկման համար վճարելով 2000 դրամ`  առանց 2000 ՀՀ դրամ չնվազող մնացորդի:

Հաշվի առնելով քարտի հանդեպ բնակչության դրական արձագանքը` քարտապաններին առավել խրախուսելու նպատակով քարտի դրական մնացորդին հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը սահմանվել է 5% (նախկին 2%-ի փոխարեն):

«Բանկը կարևորում է սոցիալական ուղղվածություն ունեցող պրոդուկտների ներդրումը, որի վառ օրինակն է  «Հոգատար» ArCa Classic քարտը: Հիշեցնեմ, որ տվյալ քարտը հնարավորություն է տալիս  կենսաթոշակառուներին առանց քաշքշուկների և հերթերի ստանալ կենսաթոշակն այս քարտով  լիովին անվճար` առանց տարեկան սպասարկման վճարի, առանց Բանկի բանկոմատներից կանխիկացման վճարի»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը
Ըստ նրա՝ «Հոգատար» ArCa Classic քարտը դրական արձագանք է գտել ոչ միայն կենսաթոշակառուների շրջանում, այլ նաև մեծ պահանջարկ է վայելում ոչ կենսաթոշակառու հանդիսացող քարտապանների մոտ, քանի որ քարտով գնումներ կատարելիս այն հնարավորություն է տալիս ստանալ 5% զեղչ «ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ» դեղատների ցանցում:

Բացի այդ, տվյալ քարտապանները հնարավորություն են ստանում դառնալ ՍթարՔարտ հաճախորդների պարգևատրման ծրագրի անդամ և կուտակում են միավորներ ՍԹԱՐ առևտրային ցանցում քարտով գնումներ կատարելիս կամ քարտը ներկայացնելիս:
«Ի տարբերություն այլ ՍթարՔարտերի` տվյալ քարտը հնարավորություն է տալիս կուտակել հավելյալ 10 %  միավորներ`  ի լրումն իրենց կուտակած միավորների, իսկ ամենակարևորը` տվյալ քարտի քարտապանները հնարավորություն ունեն ստանալ մինչև 50% զեղչ Հայաստանի ավելի քան 400 խանութներում և սպասարկման կետերում»,- ասել է Արևյանը:

Նա նշել է նաև, որ վերջին 7 ամիսների ընթացքում, ինչ ներդրվել է այս նոր քարտատեսակը, քարտապանները բավականին ակտիվ են եղել, որի մասին վկայում են Սթար առևտրային և ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ դեղատների ցանցի մեր գործընկերները, որտեղից առավել հաճախակի օգտվել են «Հոգատար» ArCa Classic քարտի քարտապանները:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank-.-ը՝ 89.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 10,05 տոկոս մասնաբաժնով։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img