Հայաստանում ԶԵԱԲ-ի ընդհանուր ներդրումային պորտֆելը կազմում է 94 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տարածքում Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԱԲ) ներդրումային պորտֆելը, երկրի` ԶԵԱԲ անդամ դառնալուց` 2009թ.-ից մինչ օրս կազմում է 94 մլն դոլար, տեղեկացրեց  ԶԵԱԲ-ի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը:

«Հայաստանն առաջին երկրների թվում էր, որոնք 2009թ.-ին ընդգրկվեցին ԶԵԱԲ-ի կազմում և այդ ժամանակվանից մեր բանկի նախագծերով Հայաստանի տարածքում ներդրումային պորտֆելի մակարդակը հասել է 94 մլն դոլարի»,- երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց Ֆինոգենովը:

Ըստ նրա՝ այդ ժամանակահատվածում ԶԵԱԲ-ը վարկեր է հատկացրել Ամերիաբանկին, Հայբիզնեսբանկին, Արարատբանկին, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ին՝ միկրո, փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման նպատակային ծրագրով:
«Այդ ծրագրի շրջանակներում 64 մլն դոլար ընդհանուր գումարի չափով ֆինանսավորվել է փոքր և միջին բիզնեսի ավելի քան 67 սուբյեկտ և միկրո-բիզնեսի 210 սուբյեկտ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ այսօր ԶԵԱԲ-ը ևս 15 մլն դոլար է հատկացրել ՎՏԲ-Հայաստան Բանկին՝ ՓՄՁ վարկավորման համար:

Ֆինոգենովն ընդգծեց, որ Հայաստանն ԱՊՀ երկրների շրջանում ՓՄՁ զարգացման գծով առաջատարներից մեկն է:

«Դա կապված է պատմական ավանդույթների հետ: Իրոք, փոքր և միջին բիզնեսը, այդ թվում ընտանեկան բնույթի բիզնեսը, զարգացած է Հայաստանում, և ես դա հայկական տնտեսության ուժեղ կողմն եմ համարում, որը կարող է տնտեսության բոլոր բնագավառների զարգացման համար աճի լուրջ կետ դառնալ»,-ասաց նա:

ԶԵԱԲ վարչության նախագահը նշեց, որ նույն ժամանակահատվածում բանկի կողմից նաև 30 մլն դոլարով ֆինանսավորվել է Հայաստան ցորենի ներմուծման ծրագիրը, որը հայ սպառողների համար մեղմացրել է 2011թ.-ին ցորենի համաշխարհային պակասուրդի հետևանքները:

Ֆինոգենովը նշեց, որ ԶԵԱԲ-ը` որպես լիարժեք միջազգային կազմակերպություն, որի կազմում ընդգրկված է 6 երկիր, շարունակում է զարգացնել իր ներդրումային գործունեությունը:

«Գործունեության 6 տարվա ընթացքում մենք ավելի քան 4,5 մլրդ դոլար ընդհանուր գումարի չափով 70 նախագիծ ենք իրականացնում»,- ընդգծեց նա:

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թ.-ի հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից՝ մասնակից-պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնման աջակցելու նպատակով։ Բանկի մասնակից-պետություններն են ՌԴ-ն, Ղազախստանը, Հայաստանն ու Տաջիկստանը: ԵԶԱԲ-ի ներդրումային պորտֆելը բաղկացած է 20 նախագծերից Ռուսաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում և գերազանցում է 1,5 միլիարդ դոլարը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Team Holding–նավարտել է 8,75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Team Holding ընկերությունը, Freedom Broker Armenia ներդրումային ընկերության օժանդակությամբ, ավարտել է 8,75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img