«Արմենիան Քարդ» ընկերությունը 2012թ.-ի նոյեմբերին ավելի քան 42,2 հազար քարտ է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ArCa հայկական վճարային համակարգը 2012 թվականի նոյեմբերին թողարկել է 42242 պլաստիկ քարտ, ինչը 18% տոկոսով շատ է 2011 թվականի նոյեմբերին թողարկված քարտերի քանակից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերությունից:

Ներկայացված տվյալների համաձայն, ընթացիկ տարվա նոյեմբերին համակարգի կողմից թողարկվել է 14665 ArCa քարտ (նախորդ տարվա նոյեմբերի համեմատ անկումը կազմել է 5,8%), 13016 Visa քարտ (աճը՝ 42%) և MasterCard համակարգի 14561 քարտ (31,6% աճ):

Միաժամանակ, գործարքներ իրականացնելու համար ակտիվ քարտերի ընդհանուր թիվը նոյեմբերին գերազանցել է 985,5 հազարը՝ 2011 թվականի նոյեմբերի համեմատ ապահովելով 33,1% տոկոսանոց աճ:
Այն քարտերի թիվը, որոնցով հնարավոր է գործարքներ իրականացվել, հաշվետու ժամանակահատվածում կազմել է 649406  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 502487 -ի դիմաց, դրանցից 339794-ը ArCa քարտեր են (աճը՝ 20,5%), 168353-ը՝ Visa քարտերը (աճը՝ 35,4%), 141259 -ը՝ MasterCard քարտերը (աճը՝ 47%):

Ընկերությունից նշում են նաև, որ գործարքներ իրականացրած քարտերի տեսակարար կշիռը նոյեմբերի դրությամբ բոլոր տեսակի ակտիվ քարտերի թվի 66 տոկոսն է կազմել:

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի և տասը առևտրային բանկերի կողմից 2000թ-ի մարտի 16-ին Հայաստանի բանկային ոլորտում նոր վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով: Ներկայում Հայաստանի 21 առևտրային բանկերից 19-նն այս կամ այն կարգավիճակով մասնակցում է ArCa վճարային համակարգին: Ազգային համակարգի շրջանակներում շրջանառվում են տարբեր պրոդուկտներ ArCa քարտերի հիման վրա՝ ArCa Debit, ArCa Classic, ArCa Gold, ArCa Business, ArCa Affinity, ArCa Co-branded, ArCa Platinum, ինչպես նաև կենսաթոշակային ArCa քարտեր:

Ընկերությունը մատուցում է ծառայությունների փաթեթ, որը հնարավորություն է տալիս բանկերին թողարկել և սպասարկել ArCa, MasterCard, VISA և American Express քարտեր՝ օգտվելով պրոցեսինգային կենտրոնի ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական և ծրագրային հնարավորություններից, ինչպես նաև ընկերության մասնագիտական օժանդակությունից:  –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img