Thu, 17 April
13.1 C
Yerevan
USD: 390.94 RUB: 4.77 EUR: 443.95 GEL: 142.24 GBP: 516.82
spot_img

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում մեկ միլիարդ դրամ ծավալով անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր են տեղաբաշխվել

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում տեղի է ունեցել արժեթղթերի տեղաբաշխում, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, տեղաբաշխվել են «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը` մեկ միլիարդ ՀՀ դրամ ծավալով:

Ազգային Հիփոթեկային Ընկերության (ԱՀԸ) պարտատոմսերը տեղաբաշխվել են 100%-ով և տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 948,425,776.30 ՀՀ դրամ, պահանաջարկը` 1,074,419,323 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10.7562%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 10.9997%:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության:

2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը գործարկել է Armbanks.am թարմացված բանկային պորտալը

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հայտնում է Armbanks.am թարմացված բանկային պորտալի գործարկման մասին, որն ավելի ժամանակակից և ֆունկցիոնալ է դարձել

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը ստացել է PCI DSS անվտանգության չափանիշներին համապատասխանության հավաստագիր

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը ստացել է Payment Card Industry Data Security Standard (PCI DSS) v4.0.1 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիր թե՛ ամպային, թե՛ համատեղակայման ծառայությունների համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img