«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ն նախատեսում է 2013թ.-ին մինչև 105,2 մլրդ դրամի չափով վարկային պորտֆելի աճ ապահովել

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ն նախատեսում է 2013թ.-ին 17 տոկոսով կամ 35,9 մլն դրամով վարկային պորտֆելի աճ ապահովել` մինչև 105,2 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն` Առէկսիմբանկը 2013թ.-ին մտադիր է ակտիվ վարկային քաղաքականություն անցկացնել` առկա վարկային պորտֆելը պահպանելով որակապես բարձր մակարդակում:

Միաժամանակ բանկը նախատեսում է հաջորդ տարի իրավաբանական անձանց վարկավորման ծավալը հասցնել 202,6 մլն դոլարի (նախորդ տարվա համեմատ 13.3%-անոց ավելացում),  ֆիզիկական անձանց` 47,9 մլն դոլար (33.7% աճ):

«Պորտֆելի ավելացումը նախատեսվում է ինչպես միջազգային ծրագրերի շրջանակներում, այնպես էլ տեղական շուկայի պաշարների հաշվին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Դրանում նաև նշվում է, որ 2013թ.-ին բանկը կանոնադրական կապիտալի համալրում չի նախատեսում:

30.11.2012-ի դրությամբ բանկի հաճախորդներին հատկացված վարկային և այլ փոխառությունները կազմել են 89,7 մլրդ դրամ` 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 27,6 տոկոսով կամ 19,4 մլրդ դրամով:

Միաժամանակ 2012թ.-ը Բանկը նախատեսում է փակել 90,1 մլրդ դրամի չափով վարկային պորտֆելով:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ: ($1-406.60 դրամ է) -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի գլխավոր իրադարձությունները (հոկտեմբերի 12–18)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկում էր պետական արժեթղթերի շուկայի զարգացումը, բանկային գործառնությունների կարգավորման փոփոխությունները, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի ֆինանսավորման սուբսիդավորումը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img