Հայաստանի տնտեսական ակտիվությունը հունվար-հոկտեմբերին կազմել է 7,2%. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012թ.–ի հունվար-հոկտեմբերին, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 7,2 տոկոս, ուրբաթ հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից` ներկայացնելով բանկի Խորհրդի` դեկտեմբերի 11-ին կայացած նիստի արդյունքները։

«Վերջինս հիմնականում պայմանավորվել է արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի թողարկման ծավալների աճերով` համապատասխանաբար 10.0% և 8.2%»,- ասվում է հաղորդագրությունում:

Շինարարության և ծառայությունների ճյուղերի թողարկման ծավալների աճերը կազմել են համապատասխանաբար 4.5% և 5.7%:

2012 թ. հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արտահանումն ավելացել է 7.3%-ով, իսկ ներմուծումը՝ 2.1%-ով: Ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը նույն ժամանակահատվածում աճել է տ/տ 10.9%-ով:

Ըստ ԿԲ գնահատումների, տարին կավարտվի մասնավոր սպառման 7.9% և մասնավոր ներդրումների 4.4% աճերով:

2012 թ. նոյեմբերին արձանագրվել է 1.4% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 3.6%՝ շարունակելով մոտենալ նպատակային ցուցանիշին:

Նոյեմբերի գնաճին կրկին գերակշռող ազդեցություն է ունեցել պարենային ապրանքների գների աճը՝ 2.4%, որի կառուցվածքում զգալի աճ է դիտվել «Հացամթերք», «Մսամթերք», «Կենդանական և բուսական յուղ» և «Բանջարեղեն և կարտոֆիլ» ապրանքախմբերի գներում` համապատասխանաբար 10.7%, 3.5%, 3.4% և 1.7%:

2012թ. ՀՀ պետբյուջեում տնտեսության աճի ցուցանիշը նշված է 4,2% մակարդակում, իսկ գնաճը`4 ±1,5%։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img