Հայաստանի պետական պարտքը տարվա արդյունքներով 4.37 մլրդ դոլար կկազմի

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական պարտքը 2012 թվականի արդյունքներով կկազմի  4 մլրդ 374.9 մլն դոլար, երկուշաբթի հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։

Նախարարը միաժամանակ նշեց, որ ընդհանուր գումարի մեջ կառավարության պարտքը կկազմի 3 մլրդ 780 մլն դոլար` 2011 թվականի 3 մլրդ 511 մլն դոլարի դիմաց։

Գաբրիելյանը պարզաբանեց, որ արտաքին պարտքը կկազմի 3 մլրդ 159 մլն դոլար` նախորդ տարվա 2 մլրդ 950 մլն–ի դիմաց։
«Եթե նախորդ տարի արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ կազմել է 30.1 տոկոս, ապա 2012 թվականի արդյունքներով այդ ցուցանիշը կհասնի 31.1 տոկոսի»,– ասաց նա` միաժամանակ ավելացնելով, որ 2013 թվականին, Ֆինանսների նախարարության կանխատեսումներով, տվյալ ցուցանիշը գրեթե չի փոխվել։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի արտաքին պետական պարտքը տարեսկզբի ցուցանիշի համեմատ ավելացել է 4.8 տոկոսով (կամ 172.6 մլն դոլարով)` այս տարվա սեպտեմբերի վերջին կազմելով ավելի քան 3740.8 մլն դոլար, իսկ ներքին պետպարտքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 233.3 մլրդ դրամ` 2011 թվականի դեկտեմբերի 30–ի համեմատ ավելանալով 7.9 տոկոսով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img