Եվրոն էժանացել է դոլարի նկատմամբ` Գերմանիայից և եվրագոտուց ստացված վիճակագրական տվյալների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը նվազեց երեքշաբթի կայացած առքուվաճառքի ավարտին` նոյեմբերին Գերմանիայի արտաքին առևտրային հաշվեկշռի և արդյունաբերական պատվերների, ինչպես նաև նույն ամսին եվրագոտու մանրածախ վաճառքների ծավալների մասին տվյալների ֆոնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նստաշրջանի ավարտին եվրոն էժանացավ դոլարի նկատմամբ` նախորդ փակման ընթացքում գրանցված մեկ եվրոյի դիմաց 1,3117 դոլարից դառնալով մեկ եվրոյի դիմաց 1,3081 դոլար։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը կրճատվեց` նախորդ առքուվաճառքների ավարտին գրանցված մեկ դոլարի դիմաց 87,79 իենից դառնալով մեկ դոլարի դիմաց 87,04 իեն։ ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճեց` նախորդ օրը գրանցված 80,25 կետից հասնելով 80,32 կետի։

Ըստ ԳԴՀ ազգային վիճակագրական գերատեսչության տվյալների` նոյեմբերին արտահանման ծավալը կրճատվեց անմիջապես 3,4 տոկոսով` ընդամենը 0,5 տոկոսով նվազման կանխատեսման դեպքում։ Հաշվետու ամսում ներմուծումը նվազեց 3,7 տոկոսով, այն դեպքում, երբ դրա ծավալների 0,5 տոկոսանոց աճ էր ենթադրվում։

Սպասվածից ավելի վատ գտնվեց նաև խոշորագույն եվրոպական տնտեսության վճարային հաշվեկշռի պրոֆիցիտի ցուցանիշը, որը կազմեց 15,3 մլրդ եվրո։ Փորձագետները ենթադրում էին մինչև 16 մլրդ եվրոյի չափով աճ` հոկտեմբերի 13,2 մլրդ եվրո ցուցանիշի համեմատ։

Գերմանիայում արդյունաբերական պատվերների ծավալը նոյեմբերին կրճատվեց ամսական կտրվածքով 1,8 տոկոսով և տարեկան` 1 տոկոսով։ Վերլուծաբանները պատվերների թվի նվազում էին ակնկալում` 0,4% և 1,4%` համապատասխանաբար։

Կանխատեսումները չարդարացրեցին նաև եվրագոտու մանրածախ վաճառքների վերաբերյալ տվյալները. նոյեմբերին դրանց ծավալն աճեց ընդամենը 0,1 տոկոսով` հոկտեմբերի համեմատ, այն ժամանակ, երբ փորձագետները 0,6 տոկոսով ավելացում էին ենթադրում։ Բացի այդ, շուկայի մասնակիցներին մտահոգեց արժութային միության 17 երկրների գործազրկության աճը նոյեմբերին հասնելով 11,8 տոկոսի` հոկտեմբերին գրանցված 11,7 տոկոսի համեմատ։

Եվրոպական արժույթի գնանշումների անկումը մեղմացրեցին Եվրահանձնաժողովի տվյալները, որոնց համաձայն` եվրագոտու տնտեսության (ESI) նկատմամբ  սպառողական և ձեռնարկատիրական վստահության ցուցիչը դեկտեմբերին աճեց` հասնելով 87 կետի` նոյեմբերին գրանցված 85,7 կետի համեմատ։ Այդուհանդերձ վերլուծաբաններն ընդամենը մինչև 86,3  կետով աճ էին ենթադրում։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img