Արդշինինվեստբանկն այսուհետ սպասարկում Է նաև «Avers» միջազգային դրամական փոխանցումների համակարգը

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./ ԱՌԿԱ/. 2013թ. հունվարի 9-ից Արդշինինվեստբանկը  սպասարկում է նաև «AVERS» միջազգային դրամական փոխանցումների համակարգը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեց բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` համակարգը հնարավորություն է տալիս ԱՊՀ երկրներ ուղարկել և ստանալ փոխանցումներ ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով: Դրամական փոխանցումների այս համակարգով  փոխանցում կատարելու համար վճարում է միայն ուղարկողը՝  փոխանցվող գումարի 1,3%-ի չափով: Փոխանցվող գումարը հնարավոր է ստանալ ուղարկելուց անմիջապես հետո:

«Արդշինինվեստբանկը, ներդնելով «AVERS» միջազգային դրամական փոխանցումների նոր համակարգը,  նպատակ ունի իր հաճախորդներին հնարավորություն տալ կատարել արագ և մատչելի դրամական փոխանցումներ` գործող լավագույն պայմաններով», – ընդգծելով այս համակարգի ներդրման կարևորությունը՝ ասել է Բանկի վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի տնօրեն Կարապետ Գևորգյանը:

«AVERS» միջազգային դրամական փոխանցումների համակարգը, ինչպես նաև փոխանցումների թվով 6 այլ համակարգեր՝ MoneyGram, Coinstar, IntelExpress, Unistream, Ria, Быстрая Почта, սպասարկվում են բանկի բոլոր մասնաճյուղերում:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ՀՀ ԿԲ բանկային գործունեություն իրականացնելու լիցենզիան (N 83) ստացել է 2003թ. փետրվարի 27-ին: Բանկն ունի 49 մասնաճյուղ Հայաստանում և ԼՂՀ-ում, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ ($1- 405,52 դրամ է). -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ

Կենտրոնական բանկից հիշեցնում են, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img