Ռուսաստանից ԱՊՀ երկներ կատարված անձնական փոխանցումները 2012թ.–ի 9 ամիսներին աճել են 12%–ով` հասնելով 13,6 մլրդ դոլարի

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանից ԱՊՀ երկրներ կատարած անձնական փոխանցումների ծավալը 2012թ.–ի ինը ամիսների ընթացքում հասել է 13,611 մլրդ դոլարի, ինչը 12 տոկոսով ավել է 2011թ.–ի հունվար–սեպտեմբեր ամիսների նույն ցուցանիշից, վկայում են ՌԴ ԿԲ տվյալները, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով Փրայմին։

2011թ.–ին Ռուսաստանից ԱՊՀ երկրներ է փոխանցվել 16,526 մլրդ դոլար։ Անձնական փոխանցումները տնային տնտեսությունների եկամուտն են ներկայացնում, որը ստացվում է արտերկրից` իրենց անդամներից և տնային ոչ ռեզիդենտ տնտեսություններից և որպես կանոն` կապված է բնակչության ժամանակավոր կամ մշտական միգրացիայի հետ։

Փոխանցումները կարող են իրականացվել ինչպես բանկերի, փոստային բաժանմունքների, դրամական փոխանցումների համակարգի միջոցով, այնպես էլ կանխիկ գումարների և տնային տնտեսության անդամից իր տնային տնտեսությանը կամ մեկ տնային տնտեսությունից մյուսին նյութական արժեքների փոխանցման ճանապարհով։

Անցյալ տարվա երրորդ եռամսյակում Ռուսաստանից փոխանցված միջոցների ծավալով առաջատար է դարձել Ուզբեկստանը` 4,36 մլրդ դոլար (2011թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ 24 տոկոսանոց աճ), այնուհետև Տաջիկստանն է` 2,266 մլրդ դոլար (13% աճ), Ուկրաինան` 2,242 մլրդ դոլար (0,4% անկում)։2012թ.–ի հունվար–սեպտեմբեր ամիսներին Մոլդովա է փոխանցվել 1,268 մլրդ դոլար, Ղրղզստան` 1,165 մլրդ դոլար, Հայաստան` 877 մլն դոլար, Ադրբեջան` 736  մլն դոլար, Բելառուս` 480 մլն դոլար, Ղազախստան` 200 մլն դոլար, Թուրքմենստան` 17 մլն դոլար։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img