Մերքելը ԵՄ–ին անդամակցելու հարցը կքննարկի միայն այն ժամանակ, երբ ԵՄ–ն կհաստատի բյուջեն

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել բրիտանացի վարչապետ Դևիդ Քեմերոնի պահանջները միայն ԵՄ–ի հաջորդ 7 տարիների շրջանակային բյուջեն հաստատելուց հետո, հաղորդում է Банки.ру–ն։

«Դա արդարացի փոխզիջում կլինի»,– կարծում է Մերքելը` ավելացնելով, որ ԵՄ բյուջեի կարգավորման հարցն ավելի արդիական խնդիր է։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն իր պաշտոնական ելույթում հայտնել էր, որ Լոնդոնի և ԵՄ–ի միջև հարաբերությունների ծրագիր կա։ Նա չէր բացառել մինչև 2017թ.–ի վերջը Միությունում Բրիտանիայի անդամակցությունը վերանայելու մասին հանրաքվեի անցկացման հնարավորությունը։ Հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2015թ.–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո։

Քեմերոնն ընդգծել էր, որ ԵՄ առաջնորդները պետք է նոր փաթեթ մշակեն ԵՄ անդամ–երկրներին ավելի շատ լիազորություններ տալու մասին օրենքների, ինչպես նաև նոր պայմանագիր մշակեն լիազորությունները Բրյուսելի և Լոնդոնի միջև  բաշխելու մասին։

Բացի ԵՄ–ի կողմից առաջադրվող պայմաններից, Քեմերոնն առաջվա պես պատրաստ է վետոյի իր իրավունքը կիրառել ԵՄ–ի յոթնամյա բյուջեի նախագծի համար, որի շուրջ ԵՄ երկրների առաջնորդները չեն կարող համաձայնության գալ նախորդ տարվանից ի վեր։ Բյուջեի նախագծի հետ Քեմերոնի անհամաձայնության գլխավոր պատճառը ԵՄ պաշտոնյաների չափազանց մեծ ծախսերն են, որոնք պետք է զգալիորեն կրճատվեն։ Քեմերոնն օրինակ է բերում այն երկրներին, որոնք ստիպված են ճգնաժամի պատճառով կոշտ տնտեսման միջոցներ ձեռնարկել, և ԵՄ պաշտոնյաները պարտավոր են բոլորի համար օրինակ ծառայել։

Սակայն բրիտանական կառավարության վիճակագրության համաձայն, Միացյալ Թագավորության կառավարությունը 7,3 տոկոսով ավելացրել է 2012–2013թթ.–ի ծախսերը` նախորդ ֆինանսական տարվա համեմատ, ինչը բյուջեի կրճատման վեճում, ըստ վերլուծաբանների, սառը ցնցուղ կլինի բրիտանացի վարչապետի համար։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img