«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2012թ.-ի բանկերի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2012թ.-ի հայկական բանկերի մամուլի վարկանիշը, ըստ որի առաջատար են դարձել՝ 1. Ամերիաբանկը, 2. ՎՏԲ–Հայաստան բանկը, 3. HSBC բանկ Հայաստանը, 4. Արարատբանկը, 5.ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ:

Հայաստանի բանկերի մամուլի վարկանիշի աղյուսակում 2012թ.-ին ընդգրկվել է 21 առևտրային բանկ, ինչպես և 2011թ.-ին: Բանկերի վերաբերյալ տեղեկատվության ծավալը նվազել է 17 տոկոսով, անցած տարվա համեմատ, միաժամանակ  ընդհանուր ամփոփիչ ինդեքսը (ԸԱԻ) նվազել է մինչև 13272,96` նախորդ տարվա 15896,52–ի դիմաց:

2012թ.-ի վերջին մամուլի վարկանիշի առաջատար բանկերի ընդհանուր ամփոփիչ ինդեքսը կազմել է 8298,2` 2011թ.–ի 9269,8–ի դիմաց։ Միաժամանակ մամուլի վարկանիշի հինգ առաջատարներին բաժին է հասել տարեկան տեղեկատվության 62,5 տոկոսը։

Հատկանշական է, որ 2012թ.–ին, ինչպես նախորդ տարի, «ԱՌԿԱ»-ի մամուլի վարկանիշում առաջատարի դիրքում է Ամերիաբանկը, որի մասնաբաժինը մամուլի վարկանիշում կազմել է 15,4 տոկոս։ Միաժամանակ 2012թ.–ի արդյունքներով, Ամերիաբանկի ԸԱԻ–ն կազմել է 2040,6` 2011թ.–ի 3329,6–ի դիմաց։ Առաջատարին փոքր–ինչ զիջում է ՎՏԲ–Հայաստան Բանկը, որի մասնաբաժինը առատարի հնգյակում կազմել է 15,1 տոկոս։ Հաշվետու ժամանակահատվածում բանկի ԸԱԻ–ն հավասար է 2001,9–ի` 2011թ.–ի 1620,4–ի դիմաց։

Առաջատարների հնգյակում երրորդ տեղը զբաղեցնում է HSBC Բանկ Հայաստանը, որի ԸԱԻ–ն 2012թ.–ին կազմել է 1515,2` նախորդ տարվա 943,9–ի դիմաց (մասնաբաժինը`11.4%)։Արարատբանկի ԸԱԻ–ն կազմել է 1491,6` 1325–ի դիմաց (մասնաբաժինը` 11.2%), իսկ ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ԸԱԻ–ն` 1248,9` 1935,59–ի դիմաց (մասնաբաժինը` 9,4%)։

Ինչ վերաբերում է 2012թ.–ի IV եռամսյակի արդյունքներին, ապա այստեղ բանկերի առաջատար հնգյակը հետևյալ տեսքն ունի` ՎՏԲ–Հայաստան Բանկ, Արարատբանկ, Ամերիաբանկ, Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբ և HSBC Բանկ Հայաստան։
2012թ.–ի IV եռամսյակի «ԱՌԿԱ» մամուլի վարկանիշի հինգ առաջատար բանկերի ընդհանուր ամփոփիչ ինդեքսն ավելացել է III եռամսյակի համեմատ` 2573,3–ից դառնալով 2758,1։

Միաժամանակ ՎՏԲ–Հայաստան Բանկի ԸԱԻ–ն հասել է 771,5–ի` նույն տարվա երրորդ եռամսյակի 346–ի դիմաց, Արարատբանկի ԸԱԻ–ն կազմել է 727,9` 279,3–ի դիմաց, Ամերիաբանկը` 620,6` 217,8–ի դիմաց, Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբը` 445,9` 123,4–ի դիմաց, իսկ HSBC Բանկ Հայաստանը` 192,2` 197,4–ի դիմաց։

Հաշվետու ժամանակահատվածում այդ բանկերին բաժին է հասել բանկային մամուլի տեղեկատվության ընդհանուր ծավալի 86,9 տոկոսը, այն դեպքում, երբ երրորդ եռամսյակում այդ ցուցանիշը հավասար էր 54 տոկոսի։

2012թ.–ի չորրորդ եռամսյակում բանկերի ընդհանուր ամփոփիչ ինդեքսը (ԸԱԻ) կազմել է 3171,2` երրորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ ավելանալով 23,6 տոկոսով։

Պետք է հաշվի առնել նաև, որ տեղեկատվական արձագանքների ընտրության համար օգտագործվում են ինչպես «Գոլոս Արմենիի», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Նովոյե Վրեմյա», «Դելովոյ Էքսպրես», «Հայաստանի Հանրապետություն», «Ազգ», «Առավոտ», «Հայկական Ժամանակ», «Հայոց Աշխարհ», «Իրավունք», «Երկիր», «168 ժամ», «Կապիտալ», «Սոբեսեդնիկ Արմենիի», «Ժողովուրդ», «Ժամանակ» տպագիր պարբերականները, այնպես էլ տեղեկատվական գործակալությունների և էլեկտրոնային ԶԼՄ-ների ինտերնետային պորտալներ։ Որպես էլեկտրոնային աղբյուրներ` ընտրվել են Panarmenian, ARKA, Newsarmenia, Armbanks, Banks, Banker, Arminfo, Panorama, Lragir ռեսուրսները։

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին ասվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության մասին փաստացի տեղեկացվածության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշի կազմելիս գովազդային բնույթի տեղեկատվությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։
Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ #04(12),  2012 թ.-ի IV եռամսյակ» ամփոփագրում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img