Սերգեյ Իգնատովը գլխավորել է Երևանում ԶԵԱԲ ներկայացուցչությունը

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երևանում Զարգացման եվրասիական բանկի ներկայացուցչության տնօրեն է նշանակվել Սերգեյ Իգնատովը, ասվում է ԶԵԱԲ–ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Այդ պաշտոնում նա կզբաղվի Հայաստանի տարածքում ԶԵԱԲ–ի խոշոր ներդրումային նախագծերի ֆինանսավորման կազմակերպմամբ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Սերգեյ Իգնատովն այդ պաշտոնում կփոխարինի Սերգեյ Ելիզարովին` Հայաստանում նրա գործուղումն ավարտվելու կապակցությամբ, որտեղ նա աշխատեց մոտ չորս տարի։ Նրա հիմնական խնդիրը ներկայացուցչության բացումը  և երկրում Բանկի նորմալ աշխատանքի ապահովումն էր։

2008թ.–ից Սերգեյ Իգնատովն աշխատում է Զարգացման Եվրասիական բանկում։ Սերգեյ Իգնատովի մասնակցությամբ իրականացվել են ութ նախագծեր` Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում և Հայաստանում` 466 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի չափով։ 2011թ.–ի արդյունքներով` պարգևատրվել է ԶԵԱԲ–ի պատվոգրով` որպես Բանկի լավագույն աշխատակից։

Բանկը սկսել է գործել 2006 թ.-ի հունիսից: Այժմ Զարգացման եվրասիական բանկի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 միլիարդ դոլարը: Բանկի անդամ պետությունն են` Ռուսաստանը, Ղազախստանը, Հայաստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Ղրղզստանը։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img