Հայաստանում ապահովագրական ընկերությունները սկսում են տնտեսել ԱՊՊԱ–ի փոխհատուցումները. թերթ

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ապահովագրական ընկերությունները սկսում են տնտեսել ԱՊՊԱ–ի փոխհատուցումները, գրում է «Օրակարգ» թերթը։

«Ճանապարհատրանսպորտային պատահարների թվի կտրուկ աճն ու «ստվերային» ավտոմեքենաները ապահովագրական ընկերություններին ստիպել են տնտեսել հատուցումների հաշվին։ ԱՊՊԱ ոլորտում հատուցման միջին գումարի անգամ 10% կրճատման պայմաններում ապահովագրական ընկերությունները 2012-ը փակել են 74% վնասաբերությամբ»,– նշում է թերթը։

Պարբերականի համաձայն` նման ցուցանիշը ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ ունի։ 2011-ը ԱՊՊԱ-ի ներդրման առաջին տարին էր, և ճանապարհատրանսպորտային պատահարներին մասնակից ոչ բոլոր վարորդներն էին դիմում ապահովագրական ընկերություններին, հատկապես երբ վնասի չափն աննշան էր։

Վարորդների պասիվությանը ապահովագրական ընկերություններին հնարավորություն է տվել 2011թ. փակել 54% վնասաբերությամբ։ Համակարգի նկատմամբ վստահության աստիճանական ավելացումը, ինչպես նաև վարորդների անբարեխղճությունը հանգեցրել է հատուցումների կտրուկ աճի։

«Անցած տարի ապահովագրական ընկերությունները հատուցման են ուղղել 9,2 մլրդ դրամ, ինչը 2011թ. համեմատ ավելի է 64%-ով և պայմանավորված է պատահարների քանակի ավելացմամբ։ 2012թ. ապահովագրական ընկերությունները ստացել են հատուցման 46,11 հազ. դիմում, այն դեպքում, երբ 2011թ. դիմումների քանակը 27,2 հազ. է եղել»,–հաղոդրում է թերթը։

Հատուցումների սեղմումը պայմանավորված է նաև նրանով, որ շարունակվում է կրճատվել ԱՊՊԱ պայմանագրեր ունեցող ավտոմեքենաների թիվը։ Անցած տարվա դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում գործել է 390 հազ. ԱՊՊԱ պայմանագիր, այն դեպքում, երբ 2011թ. վերջին պայմանագրերի քանակը 392,7 հազ. էր։

Պարբերականը գրում է, որ պայմանագրերի թվի կրճատումն անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ 2012թ. ինն ամիսներին (վերջին հասանելի տվյալներն են) Հայաստան է ներկրվել 22,3 հազ. ավտոմեքենա։ Նման վիճակագրությունից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում մոտ 25 հազ. ավտոմեքենա անցած տարի չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր։

Այդ կապակցությամբ թերթը նշում է, որ եթե Ճանապարհային ոստիկանությունն ու տրանսպորտի և կապի նախարարությունը տրանսպորտի ոլորտի խնդիրների լուծման քայլեր չձեռնարկեն, այս տարի ԱՊՊԱ ոլորտում վնասաբերությունը կշարունակի աճել։
ԱՊՊԱ ինստիտուտը Հայաստանում ներմուծվել է 2011թ.–ի հունվարի 1–ից ($1 – 405, 79 դրամ է)։   –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img