ՀՀ կառավարությունը և 14 հայկական բանկեր ուսանողական վարկերի աննախադեպ ծրագիր են սկսում

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը և 14 հայկական առևտրային բանկեր հայտնել են արտոնյալ ուսանողական վարկերի հատկացման ուղղությամբ ծրագրերի մեկնարկի մասին։

Ինչպես չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ծրագիրը չափազանց կարևոր է սոցիալական տեսանկյունից։

«Երկար տարիներ մի շարք քաղաքական ուժեր և հասարակության ներկայացուցիչներ հայտնել են Հայաստանում ուսանողական վարկերի ներմուծման անհրաժեշտության մասին։ Որոշ առևտրային բանկեր արդեն նման վարկեր հատկացնում են, սակայն, դրանց հասանելիության հետ կապված խնդիրներ կան»,– ասաց Աշոտյանը։

«Կառավարության և Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ մեկնարկող այդ ծրագիրը ավելի հասանելի է դարձնում ուսանողական վարկերի մեխանիզմը, ուսանողներին առավել մեծ հնարավորություններ է տալիս բարձրագույն կրթություն ստանալու համար, բուհերի կողմից կրթական ծառայության մատուցումն առավել արդյունավետ է դարձնում, ինչպես նաև զգալիորեն նվազեցնում է սոցիալական պատճառներով բարձրագույն կրթություն ստանալու ճանապարհների խոչընդոտները»,– ավելացրեց նախարարը։

Աշոտյանն ավելացրեց, որ կառավարությունն ամեն ինչ անում է բարձրագույն կրթության հասանելիությունն ապահովելու համար և մասնավորապես իր վրա է վերցրել «Փարոս» սոցիալական աջակցման ծրագրում ներառված սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ուսուցման վճարի 50–100 տոկոսը։

«Մենք կարծում ենք, որ համալիր միջոցառումների շնորհիվ գերազանցիկ ուսանողները խնդիրներ չեն ունենա բարձրագույն կրթություն ստանալու հետ կապված և տարբեր մեխանիզմների օգնությամբ` սկսած պետական աջակցությունից մինչև հասանելի վարկերը, կկարողանան կրթություն ստանալ, իսկ այնուհետև իր տեղը գտնելով աշխատանքի շուկայում, փոխհատուցել, վճարել պետական ներդրումների դիմաց»,– ասաց նա։

Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանն իր հերթին նշեց, որ բանկերի համար շատ կարևոր է կրթության ոլորտը, և նրանք միշտ ուշադրության կենտրոնում են պահել դրան։

«Նախարարության հետ համատեղ մենք ուսանողական վարկերի հատկացման միասնական չափանիշ ենք մշակել, որն աննախադեպ է մեր հանրապետության համար»,– ասաց նա։

Օսիպյանը նշեց, որ եթե նախկին վարկային պրոդուկտների մարման միջին ժամկետը 5–7 տարի է եղել, ապա նոր ծրագրի համաձայն` վարկը տրվում է 10 տարով` առավելագույնը չորս տարի արտոնյալ ժամանակահատվածով։ Վարկի գումարի մարումը սկսվում է  ուսումն ավարտելուց հետո։

Նա տեղեկացրեց նաև, որ վաղվանից Հայաստանի բանկերի միության կայքում կտեղադրվի այն 14 բանկերի ցուցակը, որոնց հնարավոր է դիմել ուսանողական քարտեր ստանալու համար։

Ուսանողական վարկերը տրվելու են ծնողների կամ խնամակալների երաշխավորությամբ այն ուսանողներին, ովքեր սովորում են պետական և ոչ պետական բուհերի հավատարմագրված մասնագիտություններով։

Վարկերը տրվելու են հայկական դրամով, 10 տարի ժամկետով։ Միաժամանակ, ուսման ընթացքում կմարվեն միայն տոկոսները (առավելագույնը 4 տարի)։

Վարկի առավելագույն չափը սահմանվել է 1,8 մլն դրամի չափով։ Միջոցները կհատկացվեն առավելագույնը չորս տրանշով, դրանցից յուրաքանչյուրի չափը չպետք է գերազանցի 450 հազար դրամը։

Վարկը կտրվի տարեկան 12 տոկոսով, որից պետությունը կֆինանսավորի 2 տոկոսը, իսկ գերազանց սովորող ուսանողների համար` 3 տոկոսը։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Չենք կարող առաքել ծանրոցը»․ IDBank-ը նախազգուշացնում է «Հայփոստ»-ի անունից տարածվող կեղծ հաղորդագրությունների մասին

Հայաստանում գրանցվել է զանգվածային նամակների ալիք, որը չարաշահում է ազգային փոստային օպերատոր «Հայփոստ»-ի նկատմամբ վստահությունը

Ապահովագրական նորարարությունների նոր մակարդակ. Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն և GAIP-ը համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն և InsurTech մասնագետների համաշխարհային ասոցիացիան (GAIP) երկուշաբթի  համագործակցության համաձայնագիր են ստորագրել ԱՊՊԱ-ի և ապահովագրական տեխնոլոգիաների ոլորտում

Յունիբանկը՝ «Upside Down» մարզական ժայռամագլցման փառատոնի հովանավոր

Հայաստանի սպորտային մագլցման ֆեդերացիայի աջակցությամբ Ver Var մարզասրահում կայացավ «Upside Down» մարզական ժայռամագլցման փառատոնը, որի հովանավորը Յունիբանկն էր

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը 2026թ․–ի առաջին եռամսյակում գերազանցել է 100,6 մլրդ դրամը

Ներդրումների պորտֆելը ներկայացված է Հայաստանում գործող 44 վարկային կազմակերպություններից 19-ի տվյալներով

«Նովոստի-Արմենիա» գործակալության կայքում գործարկվել է ԽԱՂԵՐ  նոր բաժինը

«Նովոստի-Արմենիա» գործակալության կայքում (Newsarmenia.am) գործարկվել է նոր թվային բաժին՝ ԽԱՂԵՐ։ Նոր նախագիծը միավորում է տարբեր ժանրերի հանրահայտ խաղեր և ուղղված է օգտատերերի ծառայությունների ընդլայնմանն ու լսարանի ներգրավվածության բարձրացմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img