IFC-ն աջակցում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ բարելավել փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող ֆինանսական ծառայությունները

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն  աջակցում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ ընդլայնել իր կողմից փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող ֆինանսական ծառայությունների ցանկը` նպաստելով Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանը և մասնավոր հատվածի զարգացմանը, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

IFC-ն աջակցություն կցուցաբերի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների պահանջներին համապատասխան ֆինանսական գործիքների և ծառայությունների մշակման հարցում: IFC-ն  նաև կօժանդակի բանկին ներդնել ռիսկերի գնահատման մեխանիզմներ, ինչը հնարավորություն կընձեռի մեծացնել բանկի կողմից փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող  վարկերի ծավալը:

«Մեր գործընկեր IFC-ի հետ այս նոր համագործակցության շրջանակներում մենք հույս ունենք նշանակալից առաջընթաց արձանագրել` փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրելով իրենց պահանջներին համապատասխան ֆինանսական ծառայություններ» –  ասաց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:

«Աշխատատեղերի ստեղծման գործընթացում հիմնական խոչընդոտն է վարկավորման հասանելիության բացակայությունը. դա հատկապես վերաբերում է միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին: Մասնագիտացած լինելով փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող բանկային ծառայությունների ոլորտում` IFC-ին, բանկի հետ համագործակցության շնորհիվ, կնպաստի բանկի կողմից փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող ծառայությունների բարելավմանը` օգնելով վերջիններիս վերաճել ավելի մեծ ձեռնարկությունների և ստեղծել հավելյալ աշխատատեղեր» – ասաց IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը:

Այս նախաձեռնությունը մաս է կազմում IFC-ի կողմից Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրականացվող բանկային խորհրդատվական ծրագրի, որի նպատակն է աջակցել տարածաշրջանի ֆինանսական հաստատություններին հաղթահարելու գլոբալ տնտեսական ճգնաժամի հետևանքները:  Ծրագիրը նպաստում է ֆինանսական ոլորտում ռիսկերի կառավարման լավագույն փորձի ներդրմանը և աջակցում է փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող ծառայությունների բարելավմանը: IFC-ն իրականացնում է տվյալ ծրագիրը համագործակցելով Ավստրիայի զարգացման բանկի, Լյուքսեմբուրգի կառավարության և Շվեյցարիայի Տնտեսական հարաբերությունների պետական քարտուղարության հետ:

Այն պահից, երբ 1995թ. Հայաստանը դարձավ IFC-ի անդամ, IFC-ն ներդրել է 244 մլն. դոլար 40 ծրագրի իրականացման համար արդյունաբերության հիմնական ոլորտներում, այդ թվում` ֆինանսական շուկաների, արտադրության և հանքարդյունաբերության: IFC-ին խորհրդատվական ծառայություններ է իրականացնում ծրագրերի միջոցով` ուղղված սննդամթերքի անվտանգությանը, ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկային և կանոնակարգման դաշտի պարզեցմանը:

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է բացառապես մասնավոր հատվածին: IFC–ն օգնում է զարգացող երկրներին ապահովել կայուն զարգացում, տրամադրելով ֆինանսավորում, մատուցելով խորհրդատվական ծառայություններ գործարարներին ու կառավարություններին, և մոբիլիզացնելով կապիտալ միջազգային ֆինանսական շուկաներում:  2012 ֆինանսական տարում` օգնել է մասնավոր հատվածին օգտագործել իրենց ներուժը ստեղծելու աշխատատեղեր, խթանել ենք նորարարությունը և աջակցել աշխարհի առավել հրատապ զարգացման մարտահրավերների լուծմանը` ներդրումները հասցնելով ռեկորդային  շուրջ 20 միլիարդ ԱՄՆ դոլարի:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img