Ֆիզիկական անձանց պարտքը ՀՀ բանկերի վարկային պորտֆելում 4–րդ եռամսյակում կազմել է 32,13%

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ֆիզիկական անձանց պարտքի մասնաբաժինը Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում 2012 թվականի չորրորդ եռամսյակում կազմել է 32,13 տոկոս։

Բանկերի՝ չորրորդ եռամսյակի միջակյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն՝ 2012թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ հաճախորդներին տրամադրված վարկերը և այլ փոխառությունները կազմել են մոտ 1 533,6 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց վարկավորումը՝ ավելի քան 492,7  մլրդ դրամ (երրորդ եռամսյակի սկզբի 1473,4 մլրդ դրամի և 460,5 մլրդ դրամի դիմաց՝ համապատասխանաբար):

Ինչպես ցույց է տալիս «ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունը, ֆիզիկական անձանց վարկավորման առաջատարը 2012 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ մնում է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, որի մասնաբաժինը բանկային համակարգի վարկավորման ընդհանուր ծավալում կազմում է 16,2%: ԱԿԲԱ–Կրեդիտ Ագրիկոլ Բանկի համախառն վարկային պորտֆելում 50,1 տոկոսը կամ 79,9 մլրդ դրամը բաժին է ընկնում ֆիզիկական անձանց վարկավորմանը։

Ֆիզիկական անձանց վարկավորման առաջատարներից են նաև ՎՏԲ Բանկ Հայաստանը (ավելի քան 64,8 մլրդ դրամ), Արդշինինվեստբանկը (44,9   մլրդ դրամ), Կոնվերսաբանկը (շուրջ 35,2 մլրդ դրամ), Հայբիզնեսբանկը (մոտ 34,2 մլրդ դրամ) և Յունիբանկը (շուրջ 34,1 մլրդ դրամ)։ Այս բանկերի կողմից ֆիզիկական անձանց վարկավորման տեսակարար կշիռը համախառն վարկային պորտֆելում կազմել է, համապատասխանաբար, 38,4% , 34,3%, 55,5%, 27,5% և 35,15։

Դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ։ ($1 – 406,55 դրամ է). -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img