Wed, 4 March
2.1 C
Yerevan
USD: 376.99 RUB: 4.86 EUR: 436.97 GEL: 139.80 GBP: 500.79

Daily Archives: Feb 26, 2013

NASDAQ OMX Արմենիայում փետրվարի 26-ին ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել

NASDAQ OMX Արմենիայում փետրվարի 26-ին ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել, վկայում են NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի ներկայացրած տվյալները:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը փետրվարի 26–ին 409,13 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը փետրվարի 26–ի արդյունքներով, փետրվարի 25–ի ցուցանիշի համեմատ, ավելացել է 0,97 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 409,13 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

ՀՀ վարկային կազմակերպությունների պարտավորությունները բանկերի նկատմամբ IV եռամսյակում կրճատվել են 1,9%–ով` կազմելով 34,6 մլրդ դրամ

ՀՀ վարկային կազմակերպությունների պարտավորությունները բանկերի նկատմամբ 2012թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ IV եռամսյակում կազմել են ավելի քան 34,6 մլրդ դրամ՝ նախորդ եռամսյակի ցուցանիշի համեմատ կրճատվելով 1,9 տոկոսով:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ընկերության «TEMPO» ծառայությունից 2012 թվականին օգտվել է 304 քարտապան

2012 թվականի ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի «TEMPO» ծառայությունից օգտվել է 304 քարտապան, նշում են ընկերության մամուլի ծառայությունից:

ԱԽՏ բորսաների ֆոնդային ցուցիչները նվազում են դրևսորել Իտալիայի ընտրությունների արդյունքների ֆոնին

Ասիական–խաղաղօվկիանոսյան խոշորագույն հարթակների ֆոնդային ցուցիչները երեքշաբթի` փետրվարի 26–ի առուվաճառքները սկսել են 0,56-1,83% միջակայքի նվազմամբ` ներդրողների կողմից Իտալիայի ընտրությունների վերջնական արդյունքների սպասելիքների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ԱՄՆ բորսաների ֆոնդային ցուցիչները նվազել են Իտալիայում անցկացված ընտրությունների արդյունքների ֆոնին

Իտալիայում անցկացված ընտրությունների վերջնական արդյունքների վերաբերյալ ներդրումային սպասումների ֆոնին երկուշաբթի նվազել են ամերիկյան ֆոնդային ցուցիչները, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։