ԱՄՆ բորսաների ֆոնդային ցուցիչները նվազել են Իտալիայում անցկացված ընտրությունների արդյունքների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Իտալիայում անցկացված ընտրությունների վերջնական արդյունքների վերաբերյալ ներդրումային սպասումների ֆոնին երկուշաբթի նվազել են ամերիկյան ֆոնդային ցուցիչները, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Dow Jones արդյունաբերական ցուցիչը կորցրել է 1.55 տոկոս և կազմել է 13784.17 կետ։ Բարձր տեխնոլոգիական NASDAQ–ը նվազել է 1.44 տոկոսով և հասել 3116.25 կետի։ S&P 500 լայն շուկայի ցուցիչը նվազել է 1.83 տոկոսով` մինչև 1478.85 կետը։

Հարցումների առաջին տվյալները, որոնք անցկացվել են Իտալիայում ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո, ազգային խորհրդարանի երկու պալատներում Պիեր Լուիջի Բերսանիի գլխավորած ձախակենտրոն ուժերի դաշինքի վստահ հաղթանակ էին ցուցադրում։ Ավելի ուշ պարզվել է, որ նախկին վարչապետ Սիլվի Բերլուսկոնիի գլխավորած աջակենտրոն կոալիցիան, նախնական տվյալներով, մի փոքր առաջ է անցնում սենատի ընտրությունների հակառակորդներին։ Ըստ կանխատեսումների, ձախերը կարողանում են բացարձակ մեծամասնություն ստանալ Իտալիայի պատգամավորների պալատում, բայց ոչ սենատում։

Իտալական կոնգրեսի պառակտումը կարող է «հակառակ գնալ այն բարեփոխումներին, որոնց պարտավորությունն իր վրա է վերցրել Իտալիան, իր հեղինակությունը ԵՄ–ում հաստատելու համար, և կարող է վտանգի տակ դնել Իտալիայի պարտքը և եվրագոտում ունեցած իր դիրքը»,–  MarketWatch գործակալությանը հայտնել է Janney Montgomery Scott LLC–ի ներդրումների  ավագ ռազմավար Մարկ Լուշինին (Mark Luschini)։

Թույլ են նաև Դալասի Պահուստային դաշնային բանկի` օկրուգի արտադրական հատվածում գործարար ակտիվության վիճակագրության փետրվարյան տվյալները։ Համապատասխան ցուցիչն այս ամիս նվազել է մինչև 2.2 կետը` հունվարի 5.5 կետից, թեև վերլուծաբանները սպասում էին միայն մինչև 3 կետի նվազում։ Բացի այդ, ներդրողների մտահոգությունը կապված է բյուջեի սեկվեստրի մոտեցող վտանգի հետ։ Ծախսերի ավտոմատ կրճատումը 1.2 տրիլիոն դոլարով, հավասարապես բաշխված ռազմական և քաղաքացիական ոլորտների միջև, կսկսվի երկրում մարտից այն դեպքում, եթե ԱՄՆ–ի վարչակազմը և կոնգրեսը համաձայնության չգան բյուջետային պակասուրդի կրճատման ձևերի հարցում։

DJIA–ն (Dow Jones Industrial Average) 30 խոշորագույն արդյունաբերական կորպորացիաների փոխարժեքների շարժման միջին ցուցանիշն է:

S&P 500–ն (Standard and Poor’s 500 Index) շուկայական կապիտալացման ցուցանիշով 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի ցուցիչն է:

NASDAQ–ը (National Association of Securities Dealers Automated Quotation) բարձր տեխնոլոգիական ընկերությունների ցուցիչն է։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img