ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտապաններն առավելություններ Երևանի մշակութային օջախներում

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտի քարտապանները կստանան բացառիկ առավելություններ Երևանի մշակութային օջախներում, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, BOOM ENERGY Visa քարտապանները  Երևանի Մնջախաղի Պետական Թատրոնում 1 տոմս գնելիս կստանան  2 հրավիրատոմս հաջորդ 3 ներկայացումներից որևիցե մեկի համար, «Մհեր Մկրտչյան» Արտիստական Թատրոնում 2 տոմս գնելիս կստանան նույն ներկայացման ևս 1 հրավիրատոմս, ինչպես նաև Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական Թատրոնում ցանկացած տոմս կկարողանան ձեռք բերել 20 % զեղչով:

«Երևանի մշակութային օջախների հետ համագործակցելով` նպատակ ունենք ընդլայնել  BOOM ENERGY քարտի ընձեռած հնարավորությունների շրջանակը և նոր շունչ հաղորդել BOOM ENERGY քարտերի առավելությունների ծրագրին: Մշակութային օջախների, մասնավորապես, թատրոնների հետ համագործակցությունը, վստահ եմ,  մեծ արձագանք կգտնի մեր քարտապանների շրջանում: Համագործակցությունը շարունակական է լինելու  և առաջիկայում նախատեսում ենք ներգրավել նոր մշակութային օջախներ`  այս ձևով` մեր ուժերի ներածին չափով,  մասնակից լինելով Երևանում մշակութային կյանքի աշխուժացմանը»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի  Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի բաժնետերերն են լիբանանյան CreditBank–ը 89.95 տոկոս բաժնեմասով և բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը` 10.05 տոկոս բաժնեմասով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img