Գազպրոմբանկից հեռացավ կառավարման տնօրեն Սերգեյ Բաբայանը

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Գազպրոմբանկի կառավարման տնօրենի պաշտոնից հեռացավ Սերգեյ Բաբայանը, այդ մասին հայտնում է Банки.ру պորտալը, գրում է «Կոմերսանտ» թերթը։

Ինչպես պարբերականին պատմել է նախկին կառավարման տնօրենը, երկուշաբթի` մարտի 4–ը նրա վերջին աշխատանքային օրն էր բանկում։ Բաբայանն այդ պաշտոնում աշխատում էր 2012թ.–ի հունիսից` պատասխանատու լինելով բանկի ներդրումային բլոկի կառուցվածքային պրոդուկտների զարգացման համար։ Նա ենթարկվում էր կառավարման փոխնախագահ Ալեքսեյ Մատվեևին, ով ղեկավարում է ներդրումային բլոկը։

Գազպրոմբանկի մամուլի ծառայությունը «Կոմերսանտի» հարցին չի պատասխանել, իսկ բանկի փոխնախագահ Եկատերինա Տրոֆիմովան, մեկնաբանելով Բաբայանի հեռացումը, ասել է. «Սա Գազպրոմբանկի ներդրումային բանկային թիմի կադրերի ռոտացիայի սովորական գործընթացի մի մասն է։ Վերջին նշանակումներից են` լոնդոնյան Barclays Capital–ից Դենիս Շուլակովը  (զբաղեցրել է առաջին փոխնախագահի պաշտոնը) և Renaissance Capital–ից Վադիմ Դորմիդոնտովը։

Երեքշաբթի նաև հայտնի դարձավ, որ Գազպրոմբանկում իր պաշտոնը լքում է գործադիր փոխնախագահ, վստահված կառավարման բիզնեսի ղեկավար Անատոլի Միլյուկովը։ Գազպրոմբանկի ակտիվների կառավարման բիզնեսի համակարգողը Միլյուկովի փոխարեն դարձավ Այլին Սանտայը։

1990թ.-ին հիմնված «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն նույնանուն խմբի գլխավոր բանկն է , որը համախմբում է բանկային, նավթաքիմիական և մեդիա-ակտիվները (Գազպրոմբանկի խումբ): Գազպրոմբանկն ուժեղ դիրքեր է զբաղեցնում ռուսական և միջազգային ֆինանսական շուկաներում՝ լինելով կորպորատիվ պարտատոմսերի թողարկումների տեղաբաշխման և կազմակերպման, ակտիվների կառավարման, մասնավոր բանկային սպասարկման ոլորտի, ներդրումային բանկինգի կորպորատիվ ֆինանսավորման և այլ բնագավառների գծով ռուսական առաջատարներից: –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img