«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն միացել է «Ուսումնական վարկեր» պետական վարկային ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստորագրել է «Ուսումնական վարկեր» պետական վարկային ծրագրի շրջանակներում համագործակցության պայմանագիրը, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

«Հավատարիմ մնալով իր որդեգրած ռազմավարությանը` հասանելի դարձնել ուսմանն ուղղված վարկավորումը, «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն առաջիններից է, որ սկսում է տվյալ ծրագրով վարկավորման գործընթացը»,– ասվում է հաղորդագրության մեջ:

Նշված վարկային ծրագրով ուսումնական վարկերը կտրամադրվեն ՀՀ դրամով, ուսանողների ծնողների կամ խնամակալների երաշխավորությամբ, մինչև 10 տարի ժամկետով, որից ուսումնառության ընթացքում կմարվեն միայն տոկոսները (առավելագույնը 4 տարի), իսկ ուսումնառության ավարտից հետո կկատարվի վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ: Վարկի առավելագույն գումարը յուրաքանչյուր վարկառուի համար կկազմի 1,800,000 ՀՀ դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում առավելագույնը չորս մասնաբաժնով, ընդ որում, յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` ոչ ավել, քան 450 հազար ՀՀ դրամ` կախված ուսման վարձի չափից: Վարկը կտրամադրվի 12 % տոկոսադրույքով, որից պետությունը բոլոր շահառուների համար կսուբսիդավորի 2 %: Վարկը կտրամադրվի անկանխիկ եղանակով. գումարը կփոխանցվի անմիջապես ուսումնական հաստատություններին:

«Վերջերս Հանրապետության Նախագահն իր ելույթներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ ուսման վարկավորումը պետք է դարձնել հնարավորինս հասանելի ավելի մեծ թվով անձանց համար: Հաշվի առնելով ՀՀ Նախագահի ելույթում արծարծած վերը նշված խնդիրը, համադրելով այն Բանկի ռեսուրսների, ռիսկայնության և պետական տվյալ ծրագրի հնարավորությունների հետ, Բանկը որոշեց հնարավորինս շուտ միանալ պետական տվյալ վարկային ծրագրին, և օր առաջ հասանելի դարձնել ուսման վարկավորման պրոցեսն ավելի մեծ թվով շահառուների համար: Այս ծրագրով գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողները կկարողանան ստանալ ուսման վարկեր  ընդամենը 9% տարեկան տոկոսադրույքով, որը, վստահ եմ, լրացուցիչ ազդակ է ուսանողների համար ձգտել գերազանց առաջադիմությանը:

Բանկի կողմից մշակված ուսմանն ուղված  այս և մնացած բոլոր վարկատեսակները , վստահ եմ, ավելի դյուրին կդարձնի ուսման վարկավորման պրոցեսը, որը ես շատ եմ կարևորում, քանի որ լիարժեք համամիտ եմ այս բանկային գործիքի կարգախոսի հետ` «Կրթությունը բարեկեցության հիմքն է»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի բաժնետերերն են լիբանանյան CreditBank–ը 89.95 տոկոս բաժնեմասով և բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը` 10.05 տոկոս բաժնեմասով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img