«Յանդեքսի» բաժնետերերը ծրագրում են SPO–ի շրջանակներում բաժնետոմսերի շուրջ 7.4 տոկոսը վաճառել

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. «Յանդեքս» ռուսական խոշորագույն ինտերնետ–ընկերությունը հայտարարել է բաժնետոմսերի երկրորդային տեղաբաշխման մասին  (SPO), որի շրջանակներում մի շարք գործող բաժնետերեր ծրագրում են վաճառել ընկերության մոտ 7.4 տոկոս բաժնետոմսերը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` ներկայացնելով «Յանդեքսի» հաղորդագրությունը։

Մասնավորապես, բաժնետերերը կառաջարկեն 24 միլիոն 253 հազար 987 А կարգի բաժնետոմսը, ինչը կազմում է ընկերության բաժնետոմսերի ընդհանուր թվի 7.38 տոկոսը (մոտ 328,7 միլիոն արժեթուղթ)։

Վաճառող բաժնետերերի թվում են` «Յանդեքսի» հիմնադիրներ Արկադի Վոլոժը (վաճառում է նրա հետ աֆիլացված Belka Holdings Limited ընկերությունը) և Իլյա Սեգալովիչը։

Բացի այդ, բաժնետոմսեր են ծրագրում վաճառել Emerald Trust ընկերությունը, ինչպես նաև BC&B Holdings B.V. ընկերությունը, որն ունի բաժնետոմսեր տարբեր հիմնադրամների անունից, որոնց խորհրդատուն  Baring Vostok Capital Partners Limited–ն է, որի դուստր ընկերության ավագ գործընկերը «Յանդեքսի» տնօրենների խորհրդի անդամ Ելենա Իվաշենցևան է։

Ինչպես «Փրայմ» գործակալությանը հայտնեց տեղաբաշխման մասնակցին մոտ աղբյուրը, հայտերի գիրքը կբացվի բաժնետոմսերի վաճառքի հայտարարումից մեկ օրվա ընթացքում։ «Այսինքն, այն ծրագրվում է բացել մարտի 12–ի լույս 13–ի գիշերը»,– ասել է գործակալության զրուցակիցը։

«Յանդեքսի» բաժնետոմսերի գնանշումները երկուշաբթի Nasdaq բորսայի առքուվաճառքների արդյունքներով կազմել են մեկ թղթի համար 25.03 դոլար (աճը` 0,44%)։ Ելնելով դրանից` վաճառքի առաջարկվող փաթեթի արժեքը կազմում է 607.077 միլիոն դոլար։

Տեղաբաշխման կազմակերպիչներն են` Morgan Stanley–ն, Deutsche Bank–ը և Goldman Sachs–ը։ Այդ բանկերը նաև «Յանդեքսի» IPO–ի կազմակերպիչներն էին 2011 թվականի մայիսին, որի շրջանակներում տեղաբաշխվել էր 1.3 միլիարդ դոլարի բաժնետոմս` ընդամենը 8 միլիարդ դոլարի բիզնեսի դեպքում։ -0

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

ՀՀ ԿԲ-ն և բանկերը պատրաստ են խստացնել հեռախոսային խարդախության դեմ պայքարի մեխանիզմները. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ համատեղ պատրաստ է ներդնել հեռախոսային խարդախությունների կանխարգելման ավելի խիստ մեխանիզմներ

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img