ՀՀ առևտրային բանկերի պլաստիկ քարտերով արտերկրում իրականացված գործարքների ծավալը 2013թ.–ի հունվարին աճել է 25,7%–ով` կազմելով 6,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բոլոր տեսակի առևտրային բանկերի պլաստիկ քարտերի միջոցով արտերկրում իրականացված գործարքների համախառն ծավալը 2013թ.–ի հունվարին կազմել է 6,7 մլրդ դրամ` մեկ ամսում ավելանալով 25,7 տոկոսով, տեղեկացվում է 2013թ.–ի հունվարի ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատվական տեղեկագրում։

Գործարքների քանակը կազմել է 118,3 հազար (ամսական աճը`13,5%)։ Միաժամանակ քարտերի օգնությամբ իրականացված անկանխիկ գործառնությունների ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 5,1 մլրդ դրամ, ինչը 39 տոկոսով ավել է 2012թ.–ի դեկտեմբերի ցուցանիշից։

Պլաստիկ քարտերի միջոցով արտերկրում իրականացված կանխիկացման ծավալը  հունվարին կազմել է 1,59 մլրդ դրամ` 2012թ.–ի դեկտեմբերին գրանցված 1,67 մլրդ դրամի դիմաց (4,5% անկում)։

Ընթացիկ տարվա հունվարի վերջի դրությամբ, հաճախորդներին պլաստիկ քարտերի տրամադրում և սպասարկում են իրականացրել Հայաստանի տարածքում գործող  21 առևտրային բանկեր։ Միաժամանակ 19 առևտրային բանկերը մասնակցում են ArCa միասնական վճարային համակարգին։  ($1 – 411,21 դրամ է)։ —0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img