Wed, 10 September
30.1 C
Yerevan
USD: 382.49 RUB: 4.51 EUR: 447.51 GEL: 142.09 GBP: 517.74

Ռուսական բանկերի շահույթը 2013 թ.–ի հունվար–փետրվարին կրճատվել է 17%–ով` մինչև 151.4 մլրդ ռուբլի

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/.  Ռուսական բանկերի շահույթը 2013 թվականի հունվար–փետրվարին կազմել է 151.4 մլրդ ռուբլի, ինչը 17 տոկոսով պակաս է 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այդ մասին ասվում է ՌԴ Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի բանկը նշում է, որ հունվարյան դանդաղումից հետո վերականգնվել է բանկային համակարգի ակտիվների աճը, որը 2013 թվականի փետրվարին կազմել է 1.5 տոկոս։ Փետրվարին ակտիվների դինամիկայի վրա էապես ազդել է, նախևառաջ, միջբանկային վարկավորման աճը`վարկային կազմակերպություններին տրամադրած վարկերի աճը կազմել է 12.5 տոկոս` միաժամանակ ոչ ռեզիդենտ բանկերի վարկերի ծավալն աճել է 20 տոկոսով, հայտնում է РБК–ն։

Ռուսական բանկերի կորպորատիվ և մանրածախ վարկերի համախառն ծավալը փետրվարին աճել է 0.7 տոկոսով։ Միաժամանակ, ոչ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն ավելացել են 0.4 տոկոսով, ֆիզիկական անձանց տրված վարկերը` 1.7 տոկոսով։ Վարկային պորտֆելի այս բաղադրիչների ժամկետանց պարտքն աճել է, համապատասխանաբար, 0.1 և 1.6 տոկոսով։ Արդյունքում կորպորատիվ և մանրածախ վարկերում ժամկետանց պարտքի տեսակարար կշիռը 2013 թվականի մարտի 1–ին պահպանվել է, համապատասխանաբար, 4.7 և 4.2 տոկոս մակարդակում։

2013 թվականի փետրվարին կազմակերպություններն արժեթղթերի պորտֆելն ավելացրել է 1 տոկոսով` հիմնականում հաշվառված մուրհակներում (աճը` 6,5%) և պարտքային պարտավորություններում (+0,9%) ավանդների հաշվին։ Միաժամանակ բաժնեմասային արժեթղթերում ավանդները կրճատվել են 1.2 տոկոսով։

ԿԲ–ն նշում է, որ վարկային կազմակերպությունների ռեսուրսների բազայի ավելացման հիմնական գործոնը փետրվարին հաճախորդների միջոցների աճն էր` իրավաբանական անձանց դեպոզիտների ծավալը (առանց վարկային կազմակերպությունների) աճել է 3.1 տոկոսով, ֆիզիկական անձանց ավանդներինը` 2.3 տոկոսով։ Միաժամանակ, կազմակերպությունների միջոցները հաշվարկային և այլ հաշիվներում  կրճատվել են 0.7 տոկոսով։

Այս տարվա փետրվարին կրճատվել է ֆինանսական ածանցյալ գործիքներով (ՖԱԳ) գործառնությունների թիվը։ ՖԱԳ–ով, որոնցից տնտեսական շահ է սպասվում` 8.9 տոկոսով, ՖԱԳ–ով, որոնցից դրանց նվազում է սպասվում` 10.3 տոկոսով։

2013 թվականի փետրվարին վարկային կազմակերպությունների պարտքը Ռուսաստանի Բանկի առջև նվազել է 0.2 տոկոսով։

Հիշեցնենք, որ ԿԲ տվյալներով, ռուսական բանկերը 2013 թվականին 80.3 մլրդ ռուբլուչափով շահույթ է ստացել` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 102.7 մլրդ ռուբլու համեմատ։ Բանկային հատվածի ակտիվները 2013 թվականի առաջին ամսում կրճատվել են 2.2 տոկոսով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

Ներդրումներ՝ առանց միֆերի․ CubeInvest–ի գլխավոր տնօրենը՝ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունների, ռիսկերի և հեռանկարների մասին

Cube Invest–ի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Միքայել Մարգարյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է գործունեության առանցքային ուղղություններին, Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման խոչընդոտներին և հեռանկարներին, ինչպես նաև ցրել է ներդրումների հետ կապված տարածված միֆերը

Հայաստանում ներդրումային բում է․ հնարավորություններ, խոչընդոտներ և մոլորություններ

«ԱՌԿԱ» գործակալությունը Sirius Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն և կառավարող մասնակից Արարատ Մկրտչյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ ձևավորել ներդրումային պորտֆելը, Հայաստանի ընթացիկ ներդրումային միջավայրի և ներդրումների հիմնական միֆերի մասին

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img