Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը մարտի 11–15–ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia  բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն աճեց 0,86 տոկոսով` հասնելով 414,29 դրամի։ Մեկ շաբաթվա ընթացքում առուվաճառքի ծավալը կազմեց 14,48 մլն ԱՄՆ դոլար, ինչը 43,04 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից։

Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը շաբաթ օրը` մարտի 16–ին, բարձրացավ 0,94 տոկոսով և կազմեց 415,93 դրամ։ Ամերիկյան արժույթի փոխարժեքի նման կտրուկ աճը նախևառաջ պայմանավորված է բիզնեսի և բնակչության կողմից արտարժույթի պահպանվող պահանջարկով, ինչպես նաև շուկայի  չափավոր արժեզրկվող տրամադրություններով։ FOREX միջազգային արժութային շուկայում ամերիկյան արժույթի ուժեղ դիրքերը նույնպես ուժեղացնում են տվյալ ակտիվի գրավչությունը։

Ընթացիկ շաբաթ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հավանաբար կհամախմբվի կամ փոքր–ինչ կնվազի այն ֆոնին, որ շուկայի մի քանի մասնակիցներ, հավանաբար, կշարունակեն ֆիքսել իրենց դիրքերը դիմադրության մակարդակից` 415,0 դրամից,  ավելի բարձր բարձրանալու ամերիկյան արժույթի փոխարժեքի ունակ չլինելու հետ կապված։ Դրան կարող է նաև նպաստել ՀՀ ԿԲ–ն` արժույթի շուկայում միջամտությունների օգնությամբ։

Սակայն հաշվի առնելով արժույթի միջազգային շուկայում իր հիմնական մրցակիցների նկատմամբ ԱՄՆ դոլարի դրական դինամիկան` կարելի է ենթադրել, որ ամերիկյան արժույթի կորուստները դժվար թե էական լինեն։ Բացի այդ, Կիպրոսի օգնության նոր վիճելի ծրագիրը, որը բանկային դեպոզիտների միանվագ հարկ է նախատեսում, նույնպես կարող է` որպես ապաստան ակտիվի, միջազգային շուկայում ամերիկյան արժույթի լայնածավալ գնումների հանգեցնել։

ԱՄՆ–ի դոլարի աճին նաև կնպաստի բնակչության և բիզնեսի կողմից ամերիկյան արժույթի գնումների բարձրացող ծավալը։ Իրոք, ՀՀ ԿԲ մամուլի ծառայության տեսության համաձայն` ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 19,06 մլն ԱՄՆ դոլար, ինչը 4,88 տոկոսով ավել է նախորդ շաբաթվա ցուցանիշից։

Ըստ մեր գնահատականների` Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն առաջիկա շաբաթվա ընթացքում հավանաբար կգտնվի 412,0–417,0 դրամի սահմաններում։

Նախորդ շաբաթ եվրոյի արժեքը Հայաստանում որոշվեց FOREX համաշխարհային արժույթի շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը բարձրացավ 0,60 տոկոսով` հասնելով 1,3074–ի, ինչպես նաև ամերիկյան արժույթի նկատմամբ հայկական դրամի դինամիկայով։ Դրա արդյունքում` նախորդ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը Հայաստանում աճեց 1,37 տոկոսով` հասնելով 545,79 դրամի։

Նախորդ շաբաթ կանխիկ ռուսական ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը Հայաստանում աճեց 1,18 տոկոսով` հասնելով 13,67 դրամի։ Ինչը պայմանավորված էր ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի որոշակի բարձրացմամբ, ինչպես նաև հայկական դրամի փոխարժեքի նվազմամբ։–0–

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 9 ամսում գերազանցել են 9 տրլն դրամը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել են 9.01 տրլն դրամի: Ընթացիկ տարվա հունիսի վերջի համեմատ՝ աճը կազմել է 5.33%, 2025 թվականի սեպտեմբերի վերջի համեմատ՝ 23.99%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img