Կիպրոսի իշխանությունները կպաշտպանեն օտարերկրյա ավանդները, խոստանում է երկրի ԿԲ–ն

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Կիպրոսյան բանկերում օտարկերկրյա ավանդատուների դեպոզիտները պաշտպանված կլինեն, հայտարարել է Կիպրոսի Կենտրոնական բանկի փոխնախագահ Եվդոկիմոս Քսենոփոնտոսը նախագահ Նիկոս Անասատասիադիսի հետ խորհրդակցությունից հետո։ Նա լավատեսորեն է խոսել ապագայի մասին` չնայած ոչ բարենպաստ իրավիճակին, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով կիպրոսյան լրատվական գործակալությանը։

«Մենք կարող ենք դա անել։ Եռյակը ստիպված կլինի հաշտվել։ Մենք պետք է զոհերի գնանք, և դա վերաբերում է կիպրոսցի ավանդատուներին։ Բայց մենք չենք կարող դա անել օտարերկրացի ավանդատուների հետ, ովքեր մեզ են վստահել իրենց փողերը։ Դա գողություն կլինի»,– ասել է ԿԲ ղեկավարի տեղակալը։

Չորեքշաբթի երեկոյան Mega գործակալությունը հայտնել է, որ եռյակի և Ռուսաստանի հետ անարդյունք բանակցություններից հետո Կիպրոսի կառավարությունը մտադիր է վերադառնալ ավանդների հարկի սկզբնական սցենարին։ Սակայն «կտրումը» կանդրադառնա միայն 100 հազար եվրոն գերազանցող գումարներին, և դրանց միանվագ հարկը նախկինում առաջարկած 9.9 տոկոսից պակաս կլինի։ Բացի այդ, նոր ծրագիրը նախատեսում է «լավ» և «վատ» բանկերի ստեղծումը։ «Լավ» բանկեր կտեղափոխվեն մինչև 100 հազար եվրոյի դեպոզիտներ և սպասարկվող վարկեր, իսկ վատը` 100 հազար եվրոյից բարձր դեպոզիտները և չսպասարկվող վարկերը։ Նպատակը` վեց ամիսների ընթացքում «վատ» բանկերի «առողջացումն» է։ Բացի այդ, ենթադրվում է 3 միլիարդ եվրո հավաքել ապահովագրական ֆոնդերից և վաճառել Կիպրոսի բանկային խմբի` մեծությամբ երկրորդ Cyprus Popular Bank–ը, որն աշխատում է Laiki ապրանքանիշի ներքո։ Բանկի վաճառքից իշխանությունները մտադիր են ունենալ 3 միլիարդ եվրոյի հասույթ, հայտնում է հեռուստաալիքը։

«Սկզբնական ծրագրին Կիպրոսը ստիպված է վերադառնալ եռյակի կողմից Բ ծրագրի շատ սառն ընդունելությունից հետո։ Օտարերկրացի վարկատոները շատ կոշտ դիրք են զբաղեցրել, հայտարարելով, որ Կիպրոսը պետք է կիրակի հաստատեր դեպոզիտների «կտրման» օրինագիծը… Միաժամանակ Կիպրոսի նկատմամբ սառն ընդունելություն է ցուցաբերել Մոսկվան… Ռուսաստանն անտարբերություն է ցուցաբերում համաձայնագրի նկատմամբ, Մոսկվան չի ցանկանում վատացնել հարաբերությունները Եվրոպայի հետ հանուն Կիպրոսի պես փոքր երկրի»,– հաղորդում է հեռուստաալիքը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img