Հայաստանի ԿԲ–ն մարտի 25-ին 1.5 մլրդ դրամի ՊԿՊ է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 25-ին տեղի են ունեցել 13, 26 և 39 շաբաթ մարման ժամկետներով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13246135, AMGT26239135 և AMGT3923C133 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ:

Տեղաբաշխման ենթակա AMGT13246135 թողարկման պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 263 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 203 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային`  60 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 488 886 745 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.9928 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.0895 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 դիլեր և գանձապետական պահառուն:

Տեղաբաշխման ենթակա 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26239135 թողարկման պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 779 մլն 035 հազար դրամ, որից մրցակցային` 729 մլն դրամ 035 հազար, իսկ ոչ մրցակցային` 50 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 477 923 415 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.1370 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.2495 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 4 դիլեր և գանձապետական պահառուն:
Տեղաբաշխման ենթակա 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3923C133 թողարկման պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 400 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 350 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային`  50 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 467 646 251 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.1232 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.2000 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 դիլեր և գանձապետական պահառուն:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img