ԱՄՆ դոլարի ամրապնդումը Հայաստանի տնտեսության համար կործանարար չի լինի. փորձագետ

ԵՐԵՎԱՆ,  28 մարտի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դոլարի ամրապնդումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, սակայն կործանարար չի լինի, կարծում է տնտեսական գիտությունների դոկտոր Վարդան Բոստանջյանը։

Չնայած փորձագետների կանխատեսումներին, մարտի կեսին հայկական դրամի միջին շուկայական փոխարժեքը հատեց 410–415 դրամ միջակայքի վերին սահմանը և հասավ ամերիկյան մեկ դոլարի դիմաց 420 դրամ նիշին։

Ըստ մի շարք վերլուծաբանների, Հայաստանում դոլարի ամրապնդումը կարող է նախևառաջ առաջանալ միջազգային շուկաներում արձանագրված դոլարի դինամիկայով` պայմանավորված Կիպրոսի շուրջ ստեղծված իրավիճակով, ինչպես նաև հայկական շուկայում նկատվող ամերիկյան արժույթի մեծ պահանջարկով։ Բացի այդ, ըստ փորձագետների գնահատականի, տրանսֆերտների անսովոր զուսպ աճը մարտին կարող էր շուկայի մասնակիցների մոտ դոլար գնելու ցանկություն առաջացնել, որը նույնպես կարող էր նպաստել փոխարժեքի բարձրացմանը։

«Դժվար է ասել` դրամը կհաղթահարի մեկ դոլարի դիմաց 420 դրամ նիշը, թե ոչ, սակայն, ամեն դեպքում, փոխարժեքի բարձրացումը կամ նվազումը բնական գործընթաց է»,– հինգշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Բոստանջյանը` պարզաբանելով, որ Հայաստանի ֆինանսական գործառնությունների մեծ մասը դոլարով է իրականացվում։

Միաժամանակ տնտեսագետն ընդգծեց, որ հանրապետության Կենտրոնական բանկը միջոցներ է ձեռնարկում փոխարժեքի կարգավորման ուղղությամբ` գների կայունության ապահովման համար օգտագործելով իր տրամադրության տակ եղած  գործիքները։

«ԿԲ–ն կարող է գների կայունություն ապահովել միայն դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության իրականացմամբ զբաղվող սեկտորների համակարգված աշխատանքի դեպքում։ Այլ հանգամանքներում ԿԲ–ն կարող է օգտագործել միայն իր ունեցած գործիքները, այդ թվում` ինտերվենցիան»,– նշեց նա։

Ըստ ԿԲ տվյալների, արտարժույթի շուկայում իրականացրած գործարքների ծավալը 2013թ.–ի հունվարին կազմել է 500 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 405,45 դրամ միջին փոխարժեքով։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img