«Հայբիզնեսբանկը» հերքել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից բանկի հսկիչ փաթեթը գնելու լուրը

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. «Հայբիզնեսբանկը» հերքել է այսօր «Ժողովուրդ» թերթում տպագրված լուրն այն մասին, թե ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը գնել է բանկի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը։

«ԱՌԿԱ» գործակալության հարցին բանկից պատասխանեցին, որ տվյալ տեղեկատվությունը զուրկ է որևէ հիմքից և դատարկ խոսակցություն է, որը բանկի կարծիքով պաշտոնական մեկնաբանության կարիք չունի։

««Հայբիզնեսբանկ» ՓԲԸ–ի միակ բաժնետերն այսօրվա դրությամբ Քրիստի Մենեջմենթ ընկերությունն է, որին է պատկանում բանկի բաժնետոմսերի 100 տոկոսը»,– «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց բանկի աղբյուրը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանը գնել է «Հայբիզնեսբանկի» հսկիչ փաթեթը:

Ըստ թերթի տեղեկությունների՝ գործարքն իրականացվել է նրա եղբոր՝ Հակոբի միջոցով, «ասել է թե՝ սեփականատերը Հովսեփյանի հարուստ եղբայրն է»:

Հովսեփյանի մամուլի խոսնակը թերթին հայտնել է, թե նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը որևէ առնչություն չունի բանկի հետ: Սակայն Հ. Հովսեփյանի եղբայրն այժմ բանակցություններ է վարում՝ քննարկելու բանկը ձեռք բերելու նպատակահարմարությունը:

«Ժողովուրդի» աղբյուրները, սակայն, պնդում են՝ գործարքն արդեն կայացել է, և Հովիկ Հովսեփյանի ընտանիքը ևս իր մասնաբաժինն ունի այնտեղ:

Հայբիզնեսբանկը ունիվերսալ բանկ է, որը ֆինանսական ծառայություններ է մատուցում կորպորատիվ և մասնավոր հաճախորդներին։ Բանկը հանդիսանում է SWIFT s.c.r.l Համաշխարհային Միջբանկային ֆինանսական Հեռահաղորդակցության Միության (Society for Worldwide Interbank Financial Telecommunication) բաժնետեր 2006 թվականից: Բանկը Anelik,Money Gram, Быстрая Почта, Unistream, Ria, Coinstar և Intelexpress ֆիզիկական անձանց արագ դրամային փոխանցման համակարգերի միջոցով իրականացնում է ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով փոխանցումներ: Բանկը  հաճախորդների համար իրականացնում է  միջազգային երաշխիքների, ինկասոների, ակրեդիտիվների սպասարկում:

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է

«Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ընթացքում կուտակված 5.131.381 դրամը ուղղվեց «Սիմֆոնիկ անտառ» համերգի երկրորդ՝ ամփոփիչ փուլի իրականացմանը

Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան

Յունիբանկը հայտարարում է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ռեֆերալ ակցիայի մեկնարկի մասին, որը նախատեսված է աշխատավարձային նախագծի քարտապանների համար

Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ

Կենտրոնական բանկից հիշեցնում են, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img