HSBC Բանկ Հայաստանը և «Գործք» ԲԲԸ–ն նախաձեռնել են Հայաստանում առաջին «Առևտրի ֆինանսավորման ակադեմիա» սեմինարը

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. «Առևտրի ֆինանսավորման ակադեմիա» սեմինարը, որը կազմակերպել են HSBC Բանկ Հայաստանը և «Գործք» ԲԲԸ–ն, առաջին անգամ անցկացվել է Երևանում։

«Միջոցառման հիմնական նպատակը անդամ ընկերություններին ծանոթացնելն է առևտրային ֆինանսավորման ոլորտում բանկի ծառայություններին, ինչպես նաև առևտրային վարկավորման ոլորտում մեր առաջատար դիրքը հաշվի առնելով` նրանց բիզնեսի ընդլայնման գործում առևտրային ընկերություններին առավելագույնս և արդյունավետ օժանդակելու պատրաստակամության հետ»,– ասաց HSBC Բանկ Հայաստանի առևտրավարկային դեպարտամենտի ղեկավար Արամ Փինաջյանը։

Բանկի առևտրի ֆինանսավորման բաժնի կառավարիչ Արթուր Պետրոսյանն իր հերթին ընդգծեց, որ միջազգային առևտուրն ավելի մեծ հնարավորություններ է տալիս բիզնեսի զարգացմանը, սակայն միջազգային շուկաներ մտնելը լի է ֆինանսական ռիսկերով։ Նա նշեց, որ բանկի գործունեությունն ուղղված է հենց ֆինանսական կորուստների և ռիսկերի հնարավոր կրճատմանը։

HSBC Բանկ Հայաստանի գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական շուկաների դեպարտամենտի տնօրեն Իրինա Սեյլանյանի խոսքով` թեև բանկն ունիվերսալ է և գործում է ֆինանսական բոլոր փուլերում, հիմնական շեշտադրումն արվում է առևտրի վարկավորմանը, ինչը համահունչ է Բանկային Խմբի ռազմավարությանը։

«Մենք ընդլայնում ենք համագործակցությունը տեղական ընկերությունների հետ, որոնք ընդգրկված են միջազգային առևտրում, քանի որ բանկը ներկայացուցչություններ ունի աշխարհի ավելի քան 80 երկրներում և ընդգրկում է առևտրային գործարքների համաշխարհային շուկան»,– ասաց նա` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Սեյլանյանն ընդգծեց, որ բանկը պատրաստ է օժանդակել այն ընկերություններին, որոնք ցանկանում են անվտանգ մտնել միջազգային շուկաներ։ «Հենց դրան է ուղղված մեր այսօրվա սեմինարը»,– ավելացրեց նա` հստակեցնելով, որ սեմինարի նպատակը հայկական արտահանող ընկերությունների` սեփական արտադրանքն արտահանելու մոտիվացումն է։

Միաժամանակ, «Գործք» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Սարգսյանը հայտնեց, որ սեմինարը թույլ կտա միջազգային առևտրի սուբյեկտներին պարզաբանել իրավական դաշտի առավելությունները։

«Առևտրային գործարքի ստորագրման դեպքում մեր ընկերությունը կապահովի դրա իրավաբանական մասը, իսկ HSBC–ն հանդես կգա որպես գործարքի երաշխավորող։ Այսօր բանկը, առաջատար դիրքեր զբաղեցնելով ոլորտում, նոր` վարկավորման ավելի շահավետ պրոդուկտ ունի»,– ասաց Սարգսյանը։

Նա նշեց նաև, որ սեմինարի արդյունավետության մասին կարելի կլինի դատել արդեն 3-4 ամիս անց` ընկերությունների հետ ստորագրած պայմանագրերի թվով։

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցված է 1995 թվականի սեպտեմբերի 25-ից: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի 70 տոկոսը, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:

«Գործք» ԲԲԸ–ն իրավատեղեկատվական կազմակերպություն է, որը հիմնվել է 2005 թվականին։ Ընկերությունը խորհրդատվություններ և սեմինարներ է անցկացնում հարկային օրենսդրության դաշտում։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img