Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ.–ի հունվարին նվազել է 35,5%–ով` կազմելով 322,4 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածում` ֆինանսական և ապահովագրական ոլորտներում, միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ.–ի հունվարին, 2012թ.–ի դեկտեմբերի համեմատ, նվազել է 35,5 տոկոսով` կազմելով 322,401 դրամ, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ հանքարդյունաբերությունում աշխատավարձը միջինը կազմել է շուրջ  312,4 հազար դրամ, տեղեկատվության և կապի ոլորտում (287,4 հազար դրամ), էլեկտրա, գազա և ջերմամատակարարման ոլորտում (շուրջ 184,7 հազար դրամ)։

Նույն ժամանակահատվածում  Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են եղել մշակույթի և հանգստի ոլորտները, որտեղ աշխատավարձը կազմել է 81,1  հազար դրամից մի փոքր ավելի, իսկ հասարակական սննդի ոլորտում` 88,4 հազար դրամ։

Ծառայությունների ոլորտում աշխատավարձը կազմել է շուրջ  94 հազար դրամ, իսկ կրթության ոլորտում`97,2 հազար դրամ։

Միաժամանակ, 2013թ.–ի հունվարին երկրի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 138 266 դրամ, ինչը 9,9 տոկոսով պակաս է 2012թ.–ի դեկտեմբերի ցուցանիշից և 3,1 տոկոսով ավել է 2012թ.–ի հունվարյան ցուցանիշից։

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ.–ի հունվարին գրանցվել է Սյունիքի մարզում՝ ավելի քան 180,2 հազար դրամ, իսկ ամենաքիչ վարձատրություն եղել է Արագածոտնի մարզում՝ շուրջ 99,3 հազար դրամ: Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը նույն ժամանակահատվածում կազմել է ավելի քան 149,4 հազար դրամ:

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ.-ի փետրվարին, ըստ նախնական գնահատականների, հասել է 139 331 դրամի (342 դոլար կամ 10 336 ռուբլի), ինչը 0,77 տոկոսով ավելի է հունվարի ցուցանիշից։ ($1 – 418,58 դրամ է).  —0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Team Holding–նավարտել է 8,75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Team Holding ընկերությունը, Freedom Broker Armenia ներդրումային ընկերության օժանդակությամբ, ավարտել է 8,75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img