Ինեկոբանկը 42,1 մլրդ դրամ գումարի չափով 101 160 միկրովարկ է տրամադրել 2010թ. – 2012թ. ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ինեկոբանկը 42,1 մլրդ դրամ գումարի չափով 101 160 միկրովարկ է տրամադրել 2010թ. – 2012թ. ընթացքում` նախորդ երեք տարիների համեմատ վարկավորման ծավալի էական ավելացում ապահովելով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

«Օգտագործելով արդյունավետությանն ուղղված ֆինանսական գործիքը, Համաշխարհային բանկի խմբի անդամ ՄՖԿ-ն օգնել է  Ինեկոբանկին ավելացնել փոքր և միկրո բիզնեսի վարկավորումը, նպաստելով տնտեսական աճին և աղքատության նվազեցմանը գյուղական բնակավայրերում»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից նշեցին, որ վարկերի 84 տոկոսը տրամադրվել է  գյուղական բնակավայրերում:

Ինեկոբանկը և ՄՖԿ–ն 2010թ.–ի հունվարին դրամաշնորհային համաձայնագիր ստորագրեցին, որի համաձայն` Ընկերությունը բանկին 700 հազար ԱՄ դոլարի չափով դրամաշնորհ հատկացրեց միկրոֆինանսավորման նոր ծրագրի ներմուծման և իրականացման համար` հիմնականում ՀՀ գյուղական շրջաններում։

Ինչպես տեղեկացրել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը, ՄՖԿ-ն օգնել է բանկին հասնելու հավակնոտ նպատակին՝ այն է ներդնել միկրոֆինանսավորման սկզբունքները Բանկի հիմնական գործառույթների ցանկում և կատարելագործել փոքր բիզնեսի սեփականատերերին և միկրո ձեռներեցներին ավելի լավ ծառայելու կարողությունները։

«Միևնույն ժամանակ, ՄՖԿ-ի հետ մեր համագործակցությունը մեզ հնարավորություն է տվել առավել արդյունավետ տեղաբաշխել տրամադրված գումարները»,– նշել է նա։

Ըստ Հարավային Կովկասի ՄՖԿ-ի տարածաշրջանային մենեջեր Թոմաս Լյուբեկի` Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի նորարարական գործիքը օգնել է Ինեկոբանկին կենտրոնանալ միկրոֆինանսավորման վրա, որը կարևոր գործիք է մարդկանց կյանքի որակը բարձրացնելու համար, հատկապես առավել անտեսված գյուղական բնակավայրերում:

«Այս համագործակցությունն առավել օգտակար է այն անձանց համար, ովքեր հաճախ դժվարանում են ֆինանսական միջոցներ հայթայթել իրենց բիզնեսի արդիականացման և ընդլայնման համար»,– պարզաբանել է նա։

Հայաստանը ՄՖԿ-ի անդամ և բաժնետեր է դարձել 1995 թվականին: Սկսած այդ ժամանակից մինչ օրերս ՄՖԿ-ն շուրջ 244 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել 40 նախագծերում, որոնք իրենց մեջ ընդգրկում են տարբեր սեկտորներ, ներառյալ ֆինանսական շուկան, արդյունաբերությունը և հանքարդյունաբերությունը:

Ինեկոբանկ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին և հանդիսանում է Հայաստանի ֆինանսական ծառայությունների շուկայում դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ: Բանկը համագործակցում է ավելի քան 25 միջազգային կազմակերպությունների հետ։ ($1 – 418,06 դրամ է)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերի կապիտալը հունվար–սեպտեմբերին աճել է՝ հասնելով մինչև 2,32 տրլն դրամի

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2.32 տրլն դրամ: III եռամսյակում այն ավելացել է 4.03%-ով, իսկ տարվա ընթացքում՝ 14.21%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img