ԵՄ–ի դրամային խթանումը չի գործում. Saxo Bank–ի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Եվրամիության մակարդակով անցկացվող դրամային խթանման քաղաքականությունը չի գործում, վստահեցնում է դանիական Saxo Bank–ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Լարս Սեյեր Կրիստենսենը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Դրամավարկային խթանումը չի աշխատում։ Պետք է հիմար լինել նման լուծումներով աշխատանքը շարունակելու համար»,–երեքշաբթի բանկիրի խոսքն է մեջբերում բելգիական La Libre Belgique թերթը։

Կրիստենսենի կարծիքով, հենց եվրոպական արժույթը` եվրոն, զգալի չափով պատասխանատու է այն խնդիրների համար, որ այսօր ունի մեծ Եվրոպան։ «Եվրոն  չպետք է լույս աշխարհ գար։ Այսօր եվրոպացի հարկատուներն ուրիշների փոխարեն վճարելու որևէ ցանկություն չունեն։ Ոչ մի համաձայնություն և շարժունության գոյություն չունի եվրոպացի աշխատակիցների միջև։ Լեզվական անջրպետը շատ կարևոր գործոն է մնում»,– հայտնել է տնտեսագետը։

Նա կարծում է, որ եվրոյի գոտին պետք է սահմանափակվի ԵՄ–ի առավել զարգացած երկրներով. «Ես խորհուրդ եմ տալիս եվրոն պահպանել միայն նման տնտեսություններով երկրներում` Բելգիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում, Գերմանիայում, Ավստրիայում»։

Ըստ նրա, անհրաժեշտ է մշակել եվրագոտուց դուրս գալու մեխանիզմ։ «Թույլ երկրները (արժութային միության մասնակիցները) կկարողանան ավելի դյուրին վերականգնվել իրենց արժույթների արժեզրկման շնորհիվ»,– վստահ է Կրիստենսենը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img