«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հաճախորդներին առաջարկում է նոր «Տոնական» վարկատեսակ

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հաշվի առնելով շուկայի պահանջարկը` «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ներդրել է նոր քարտային վարկատեսակ` «Տոնական», «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` վարկատեսակը նախատեսված է հաճախորդների սպառողական կարիքները, այդ թվում նաև տոնական և այլ միջոցառումների ծախսերը հոգալու նպատակով:

Վարկատեսակը բոլոր այն անձանց համար է, ովքեր ապահովված են անշարժ գույքով և կարող են ներկայացնել եկամուտները հաստատող փաստաթղթեր: Վարկը տրամադրվում է Բանկի բոլոր մասնաճյուղերում և Գլխամասային Բանկում վճարային քարտի միջոցով:

Ըստ «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի վարկավորման վարչության պետի տեղակալ` Աշխեն Նազինյանի` Բանկի կողմից վերջերս ներդրված «Հարսանեկան» ու այս նոր «Տոնական» վարկատեսակներն ունեն իրենց հատուկ առավելությունները:

Հիշեցնենք, որ «Հարսանեկան» վարկատեսակի վարկառուները կարող են ստանալ վարկն առանց եկամուտները հաստատող փաստաթղթերի ներկայացման մինչև 5 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթի չափով, իսկ «Տոնական» վարկատեսակի առավելությունը կայանում է նրանում, որ վարկառուները, վարկ ստանալու համար ներկայացնելով եկամուտները հաստատող փաստաթուղթ, կստանան վարկ «Հարսանեկան» վարկատեսակի տարեկան տոկոսադրույքից շուրջ 4% ցածր տոկոսադրույքով (19,9 % ՀՀ դրամի,15,9 % ԱՄՆ դոլարի դեպքում ):

Նա ավելացրել է նաև, որ վարկի չափը սահմանվում է վարկ/գրավ հարաբերության մինչև 70%-ի չափով։

«Այս փաստը միանշանակ առավելություն է հաճախորդի համար»,– նշել է Նազինյանը։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի բաժնետերերն են լիբանանյան CreditBank–ը 89.95 տոկոս բաժնեմասով և բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը` 10.05 տոկոս բաժնեմասով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img