Tue, 24 February
1.1 C
Yerevan
USD: 376.97 RUB: 4.91 EUR: 444.71 GEL: 140.91 GBP: 509.10

ՎՏԲ– Հայաստան Բանկի մանրածախ վարկավորման ծավալը 2012 թ.–ին աճել է 33%–ով` հասնելով 5 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2012 թվականին ՎՏԲ–Հայաստան Բանկի կողմից ֆիզիկական անձանց տրված վարկերի ծավալը կազմել է 5 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով ավելի քան 33 տոկոսով, հայտնեց ВТБ24 ՓԲԸ–ի միջազգային բիզնեսի վարչության պետ, ՎՏԲ–Հայաստան Բանկի Խորհրդի անդամ Վսևոլոդ Սմակովը։

«Դա թույլ տվեց ՎՏԲ Հայաստան Բանկին լուրջ բաժնեմաս ունենալ շուկայում, ինչն ապահովեց մեր կայուն երկրորդ տեղը»,– չորեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց նա։

Խոսելով 2012 թվականին Բանկի գործունեության մասին` Սմակովն ընդգծեց, որ բանկը մոտ 10 տոկոս մասնաբաժնով երկրորդ տեղն է զբաղեցնում շուկայում ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների ծավալով, շուրջ 45 տոկոսով` կայուն առաջին տեղը` թողարկած պլաստիկ քարտերի թվով, ինչպես նաև առաջին տեղը պլաստիկ քարտերի` 30 տոկոսից մեծ բաժնեմասով էքվայրինգով։

«Դա վկայում է, որ մենք մանրածախ վարկավորման զարգացման հետագա քայլերի համար լավ դիրքեր ունենք և կարող ենք դուրս գալ առաջին տեղ։ Դա մեր ռազմավարական նպատակն է»,– նշեց նա։

ВТБ24–ի փոխնախագահն ավելացրեց նաև, որ ՎՏԲ–ի խմբի համար Հայաստանի շուկան մնում է իրավաբանական անձանց հետ բիզնեսի առանցքային ուղղություններից մեկը ՌԴ–ի սահմաններից դուրս։ «Հայաստանը մեզ համար գերակա տարածաշրջան է, որին մենք մեծ նշանակություն ենք տալիս, և որը շատ լավ ցուցանիշներ ունի»,– ասաց նա։

ՎՏԲ–Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևն իր հերթին նշեց, որ ՎՏԲ Հայաստան Բանկի բաժնեմասը հանրապետության մանրածախ վարկավորման շուկայում 2012 թվականի արդյունքներով կազմել է 13.6 տոկոս։

«Էապես աճել է վարկային պորտֆելն ինչպես փոքր բիզնեսում` 44.5 տոկոսով, այնպես էլ ֆիզիկական անձանց վարկավորման մասով` 33 տոկոս, իսկ ավանդային բազայի գծով աճը կազմել է 54 տոկոս։ Կարծում եմ` դա զգալի ցուցանիշ է։ Բանկը 54 տոկոսով ավելացրել է իր ավանդային բազան, համապատասխանաբար` հաճախորդային բազան։ Այդ ամենը մեզ թույլ է տալիս զարգացման պլացդարմ ստեղծել 2013-2014 թվականներին մանրածախ վարկավորման զարգացման համար»,– ասաց նա։

Գուսևը միաժամանակ նշեց, որ ՎՏԲ Հայաստան Բանկի` 2012 թվականի ցուցանիշների առավել մանրամասն տեղեկությունը կհրապարակվի առաջիկայում։

Գուսևը հայտնեց, որ Բանկի առջև զարգացման և բիզնես–ծրագրման ռազմավարության շրջանակներում կանգնած խնդիրները կատարվել են, «ընդ որում` ֆիզանձանց և կորպորատիվ բիզնեսի վարկավորման պորտֆելների մասով` զգալի գերակատարմամբ»։

Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահը ՎՏԲ Հայաստան Բանկի կողմից 2012 թվականին իրագործված միջոցառումների թվում նշեց հաճախորդների սպասարկման որակի բարելավումը, սպասարկման հեռահար հավելյալ ուղիների տրամադրումը, ցանցի վերաֆորմատավորումը և ռեբրենդինգը։

«Եթե խոսենք այս տարվա ռազմավարական առաջնահերթությունների մասին, ապա մեր հիմնական շեշտադրումը կլինի պոս–վարկավորման, առևտրային  կետերում վարկավորման, ՓՄՁ վարկավորման զարգացումը։ Առանձին մենք ուշադրություն կդարձնենք Երևանի սահմաններից դուրս մասնաճյուղերի վերաֆորմատավորմանը` այս տարի ծրագրում ենք սպասարկման միասնական ստանդարտի համապատասխանեցնել վաճառքի մեր 67 կետերը»,– ընդգծեց նա։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 67 մասնաճյուղ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«ԹԻՄ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանում բազմաճյուղ գործունեություն ծավալող ընկերություններից մեկը՝ «Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ն, այսօր պաշտոնապես մուտք է գործում կապիտալի շուկա՝ ցուցակելով պարտատոմսեր Հայաստանի ֆոնդային բորսայում

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Աշտարակ քաղաքում վերաբացվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված...

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը 2025թ․–ի առաջին կիսամյակում հասել է 7,9 տրլն դրամի․ ՀԲՄ

Վարկային ներդրումների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը՝ 23.2%-ը, բաժին է ընկնում սպառողական վարկերին

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 2.54 կետով, դոլարի և ռուբլու փոխարժեքները նույնպես նվազել են

2026 թվականի փետրվարի 19-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 18-ի համեմատ նվազել է 0.74 կետով՝ կազմելով 376.94 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img