ՎՏԲ Բանկը պատրաստվում է 2013թ.–ին բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–ի բաժնետոմսերի լրացուցիր թողարկման մասին որոշումն, ըստ էության, արդեն ընդունված է, և բանկը պատրաստվում է դրան, ուրբաթ Խնայբանկի համաժողովի ժամանակ ասել է Ռոսիմուշեստվոյի ղեկավար Օլգա Դերգունովային, հայտնում է Reuters–ը։

«ՎՏԲ Բանկը տեղաբաշխումը նախատեսում է այս տարի»,– ասել է նա` նշելով, որ  2013թ.–ը տեղաբաշխման համար լավագույն տարեթիվը չէ` համաշխարհային շուկաների իրավիճակի տեսանկյունից։

ՌԴ–ի` մեծությամբ երկրորդ պետական բանկը նախատեսել էր մինչև 2013թ.–ի աշունը 100 մլրդ ռուբլու բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում անցկացնել և «տասնյակ միլիարդի» չափով արժեթղթեր տեղաբաշխել Մոսկովյան բորսայում, մեկ ամիս առաջ լրագրողներին ասել է առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը։

2012թ.–ի հոկտեմբերի վերջին ՌԴ կառավարությունը քննարկեց սեփականաշնորհման ծրագիրը`դրանում ներառելով լրացուցիչ թողարկումը կամ ՎՏԲ–ի բաժնետոմսերի 10,0 –ից 25,5 տոկոսի SPO–ն (58—147  մլրդ ռուբլի)։  ՌԴ–ի ամենամեծ պետական բանկի` Սբերբանկի 5,1 մլրդ դոլարի SPO–ից հետո ՎՏԲ–ի ղեկավարությունը հաստատեց, որ ցանկանում է վերադառնալ բաժնետիրական կապիտալի շուկա։

Շուվալովը 2012թ.–ի նոյեմբերին ասում էր, որ կառավարությունը պատրաստ է մինչև 50 տոկոսով կրճատել ՎՏԲ–ի մասնաբաժինը և հակված է լրացուցիչ էմիսիայի` 75,5 տոկոսանոց պետական պարտքից բաժնետոմսեր վաճառելու փոխարեն։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img