Fidelity Investments ընկերության թոփ–մենեջերը կօգնի Ամերիաբանկին կորպորատիվ կառավարման հարցում

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Fidelity Investments ընկերության զարգացող շուկաների ռազմավարության գծով փոխնախագահ, Ամերիաբանկի տնօրենների խորհրդի անկախ անդամ Ռոբերտ ֆոն Ռեկովսկին վստահ է, որ իր փորձը կօգնի Ամերիաբանկի կորպորատիվ կառավարման զարգացմանը:

«Ես ծանոթացա Ամերիաբանկի կորպորատիվ կառավարմանը, և վստահ եմ, որ իm փորձն ու գիտելիքները պետք կլինեն հետագա զարգացման գործում»,– ասել է միջազգային հեղինակավոր փորձագետը, ով հայկական Ամերիաբանկի տնօրենների խորհրդի անկախ անդամ է։

Նա միաժամանակ հայտնել է, որ քիչ ծանոթ է հայկական այլ ընկերությունների կորպորատիվ կառավարմանը, նա նշել է, որ մինորիտար բաժնետերերը բազմիցս բախվում են տարբեր ընկերություններում կորպորատիվ կառավարման խնդիրների հետ։

Ըստ նրա, կորպորատիվ կառավարման դերը բազմաշերտ է և կայանում է ընկերությունների բաժնետերերի, դրա մենեջերների և հաճախորդների  միջև կապերի հաստատման մեջ։

Ռեկովսկին նշել է, որ գոյություն ունեն կորպորատիվ կառավարման մի քանի մոդելնել, իսկ գլխավորը հասկանալն է, թե որ կետից է մեկնարկում երկիրը և դրա բիզնես հանրությւոնը, և առաջընթացի պարբերական գնահատումը հասկանալու համար, թե որ ուղղությամբ է ընթանում զարգացումը և ինչպես են փոխվում չափանիշները։ «Այդ պատճառով կորպորատիվ կառավարումը որոշ դեպքերում ուղի չէ, այլ նշանակման կետ»,– ավելացրել է փորձագետը։

Ռոբերտ ֆոն Ռեկովսկին Հայաստան է ժամանել ապրիլի 19-ին, որպեսզի

Ամերիաբանկի կազմակերպած «Գլոբալ տնտեսական հեռանկարներն ու զարգացող շուկաների դերը» թեմայով քննարկման ժամանակ իր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցի հայ ձեռնարկատերերին։

Ռոբերտ ֆոն Ռեկովսկին միջազգային ակտիվների կառավարման ավելի քան 23 տարվա փորձ ունի։

Fidelity Investments–ը աշխարհի ամենամեծ ընկերություններից մեկն է ֆինանսական ծառայությունների շուկայում։ 2012 թվականի դեկտեմբերի տվյալներով ընկերության ակտիվների ծավալը հասել է 1.4 տրլն դոլարի։

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով։ «Ամերիաբանկը» Հայաստանի առաջին ներդրումային բանկն է և, 2007 թվականից սկսած, նորարարական բանկային ծառայությունների լայն շրջանակ է տրամադրում։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img