«ԱԳԲԱ Լիզինգ» ընկերության կուտակված շահույթը 2012 թ.–ին 1.7 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԱԳԲԱ Լիզինգ» ընկերության կուտակված շահույթը 2012 թվականի վերջին կազմել է 1.7 մլրդ դրամ, հայտարարեց ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը։

«Գործունեության տասը տարիների ընթացքում կազմակերպությունը սկսել է աշխատել Հայաստանի տնտեսության բոլոր բնագավառներում` լիզինգի միջոցով ներկայացնելով տարբեր սարքավորումներ և ավանդ ներդնելով այդ բնագավառների զարգացման մեջ»,– երեքշաբթի «ԱԳԲԱ Լիզինգ» ընկերության հոբելյանին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց նա։

Գիշյանի խոսքով` տասը տարիների ընթացքում ընկերության ակտիվներն ավելացել են հարյուր անգամ` կազմելով 11 մլրդ դրամ, կապիտալը` 3 անգամ (2,8 մլրդ դրամ), իսկ ընկերության կողմից կնքված պայմանագրերի թիվը կազմում է 600 (վարկային պորտֆելը` 9 մլրդ դրամ)։

«Ներկայումս կազմակերպությունը լիզինգով տրամադրել է մոտ 14 հազար ավտոմեքենաներ, ինչպես նաև տարբեր տեսակի տեխնիկա։ Ընկերությունն աշխատում է ավելի քան 120 մատակարար կազմակերպությունների հետ»,– նշեց նա։

Գիշյանն ավելացրեց նաև, որ, հետևողական ակտիվ գործունեություն իրականացնելով հայկական շուկայում, ընկերությունը համագործակցում է ոչ միայն տեղական, այլ նաև օտարերկրյա մատակարարների հետ։

«ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ լիզինգ և ֆակտորինգ» ՓԲԸ–ի միջազգային մանրածախ և առևտրային վարկավորման բաժնի ղեկավար Մարկ Օպենհեյմն իր հերթին շնորհավորեց «ԱԳԲԱ Լիզինգ» ընկերությանը Հայաստանում հաջողակ գործունեության տասնամյակի կապակցությամբ։

«ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ խումբը» հպարտ է, որ լինելով Հայաստանում լիզինգային առաջին ընկերության համահիմնադիրը` կարողացել է օժանդակել երկրի տնտեսության զարգացմանը»,– ասաց նա։

«ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ–ն ստեղծվել է 2003 թվականի ապրիլին և Հայաստանում գրանցված առաջին լիզինգային կազմակերպությունն է։

Կազմակերպությունը հիմնվել է երկրի տնտեսվարող սուբյեկտներին հնացած մեքենաների սարքավորումների և հիմնական միջոցների զինման և վերազինման գործում օժանդակություն ցուցաբերելու նպատակով։ Ընկերությունը լիզինգի է ներկայացնում գյուղատնտեսական տեխնիկա, տրանսպորտային միջոցներ, բժշկական սարքավորում, լեռնահանքային արդյունաբերության սարքավորումներ, իսկ 2011 թվականից` նաև անշարժ գույք։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img