ՎՏԲ Հայաստան Բանկը հերքում է հայկական թերթերից մեկի հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հերքում է «Ժողովուրդ» օրաթերթում N72 (528) և տեղեկատվական կայքերում  հրապարակված հոդվածի հավաստիությունը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն`«Ժողովուրդ» թերթը բանկին հարցում է կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկի «Տաշիր» մասնաճյուղի լուծարման պատճառի վերաբերյալ և    Բանկից ստացված պատասխանը հրապարակել է օրաթերթում և մի շարք տեղեկատվական կայքերում աղավաղված տեսքով, ինչը ընթերցողներին մոլորեցնում է:

Ինչպես հաղորդում է մամուլի ծառայությունը, բանկը սպառիչ պատասխան է տվել թերթի հարցերին։ Մասնավորապես, նշվել է, որ «ապրիլի 15-ից  ՎՏԲ – Հայաստան Բանկ ՓԲԸ Տաշիր մասնաճյուղը չի լուծարվել, այլ դադարեցրել է գործունեությունը: Մասնաճյուղի ակտիվներն ու պարտավորությունները տեղափոխվել են ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ Ստեփանավան մասնաճյուղ, ինչն ապահովում է Տաշիր մասնաճյուղի հաճախորդների բանկային ներդրումների ապահովվածությունը և հետագա սպասարկման հնարավորությունը»։ Բանկի մամուլի ծառայությունը նաև պարզաբանում է, որ ՎՏԲ – Հայաստան Բանկ ՓԲԸ շարունակում է ապահովել իր ներկայությունը տվյալ քաղաքի հարևանությամբ գտնվող Ստեփանավան քաղաքում, մասնաճյուղի հաճախորդները շարունակում են ունենալ հնարավորություն բանկի կողմից տեղադրված էլեկտրոնային սպասարկման սարքավորումների միջոցներով իրականացնել կանխիկ գումարի ելքագրումները բանկային հաշիվներից, իրականացնել վճարումներ:

«Առաջարկվում է նաև առանց բանկ այցելելու արագ փոխանցման համակարգերով վճարումների ստացում հաճախորդի անունով բացված բանկային հաշվին, առկա է Ինտերնետ բանկ ծառայությունը: Կենսաթոշակառուների սպասարկումը իրականացվում է անկանխիկ եղանակով բանկային հաշիվներին մուտքագրելու միջոցով: Հարկ ենք համարում նաև նշել, որ մինչև այս ամսվա վերջ Տաշիր քաղաքում կտեղադրվի բանկոմատ»,– ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Այս պահին ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ն ՀՀ տարածքում ունի գործող 67 մասնաճյուղ, որից 43-ը մարզերում, իսկ 24-ը` ք. Երևանում: Անցյալ տարի նույն ժամանակահատվածի դրությամբ մասնաճյուղերի քանակը եղել է 70:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 67 մասնաճյուղ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img