Մետաղների շուկա. ոսկին և պղինձը տարբեր ուղղություններով են վաճառվել

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Նախորդ հինգ առևտրային օրերի ընթացքում ոսկու գները կրկին չկարողացան կայուն դինամիկա ցուցադրել։ Միաժամանակ շատ ժամանակ դրանք վաճառվեցին ներդրողների զուսպ ակտիվության ֆոնի միջակայքում` հաշվի առնելով, որ ուրբաթ` մայիսի 3–ին, հրապարակված ԱՄՆ–ի աշխատանքի շուկայի անսպասելիորեն առավել ուժեղ տվյալները զգալի չափով ուժեղացրեցին ԱՄՆ ԴՊՀ խթանող միջոցների տևողության և ինտենսիվության վերաբերյալ մտավախությունները։  Շուկայում տվյալ ակտիվի հիմնական  ինտրիգը նախկինի պես այն է, թե արդյոք ամերիկյան կարգավորիչը կդիմի՞ ակտիվների գնման ընթացիկ ծրագրի փոփոխմանը։

Բացի այդ, աշխարհի ֆոնդային հարթակներում դրական դինամիկան` մասնավորապես ամերիկյան ֆոնդային ցուցիչների ռեկորդային աճը, նույնպես  նվազեցրել է այդ մետաղի գրավչությունը` որպես ապաստան ակտիվի։ Ամերիկյան արժույթի ուժեղ դիրքերը և մետաղների շուկայում էական ազդեցություն հաղորդելու ունակություն ունեցող մակրոտվյալների բացակայությունը նույնպես լավատեսություն չավելացրեցին։ Արդյունքում` նախորդ շաբաթ անհավասար առուվաճառքի ընթացքում ոսկու արժեքը նվազեց 1,60 տոկոսով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1446,95 ԱՄՆ դոլար։

Առաջիկա շաբաթվա ընթացքում դեղին մետաղի գնանշումները հավանաբար կվաճառվեն նվազումով` հաշվի առնելով խոշորագույն համաշխարհային տնտեսության մակրոտնտեսական ֆոնի փոքր–ինչ բարելավումը և ռիսկի նկատմամբ ներդրողների հակվածության ամրապնդումները։ Բացի այդ, մետաղների շուկայում մասնագիտացված ֆոնդերի զուսպ ակտիվությունը նույնպես թույլ չի տալիս ներդրողներին թուլանալ։ Չնայած մենք չենք բացառում համախմբման հնարավորությունը, քանի որ թանկարժեք մետաղի գնանշումների նվազումը կսահմանափակվի կայուն ֆիզիկական պահանջարկով։ Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու համար աջակցություն կդառնա մեկ տրոյական ունցիայի դիմաց 1395,0 ԱՄՆ դոլար նշանակումը։

Թանկարժեք մետաղի դինամիկայի վրա նաև կարող է ազդել ԱՄՆ–ից և եվրագոտուց ծրագրված մակրոտնտեսական վիճակագրությունը։ Ամերիկյան նորություններից պետք է ուշադրություն դարձնել համախառն առևտրի տվյալների հրապարակմանը, սպառողական գների ցուցիչին և ապրիլին գրանցված արդյունաբերական արտադրության ծավալին, մայիսին գրանցված Միչիգանի համալսարանի կողմից վստահության ինդիկատորի նախնական թվերին, ինչպես նաև նախորդ շաբաթ գործազրկության նպաստների ստացման առաջնային հայտերի քանակին։  Օվկիանոսի մյուս կողմից ստացված սպասված խառը տնտեսական վիճակագրությունը կարող է թուլացնել ամերիկյան արժույթի դիրքերը` այդպիսով նպաստելով թանկարժեք մետաղի գնանշումների աճին։ Առաջիկա հինգ առևտրային նստաշրջաններին դիմադրության մակարդակ կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1488,0 ԱՄՆ դոլարը։

Եվրոպական նորություններից պետք է առանձնացնել ապրիլին գրանցված եվրագոտու սպառողաան գնաճի տվյալների հրապարակումը և մայիսին ZEW ինստիտուտից ստացված Գերմանիայի գործնական միջավայրի տրամադրությունների ցուցիչը, ինչպես նաև առաջին եռամսյակում եվրագոտու ՀՆԱ–ի նախնական թվերը։ Ըստ մեր գնահատականների` տարածաշրջանից ստացված թույլ տնտեսական վիճակագրությունը ճնշում կգործադրի թանկարժեք մետաղի գնանշումների վրա։

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքն աճեց 2,69 տոկոսով` մեկ ֆունտ պղնձի դիմաց հասնելով 3,3820 ԱՄՆ դոլարի։ Դրական ֆոնը պայմանավորված էր խոշորագույն համաշխարհային տնտեսության տնտեսական հեռանկարների վերաբերյալ վերսկսված հույսերով։ Միաժամանակ Չինաստանից ստացված դրական տվյալները նույնպես լավատեսություն ավելացրեցին` աջակցելով կարմիր մետաղի գնանշումներին։ Իսկապես, Չինաստանի առևտրային հաշվեկշռի սալդոն ապրիլին աճեց` կանխատեսված 16,15 մլրդ ԱՄՆ դոլարի դիմաց կազմելով 18,16 մլրդ դոլար։ Չինաստանի ներմուծման ծավալն ապրիլին աճեց 16,8 տոկոսով, այն ժամանակ, երբ ցուցանիշը մարտին կազմեց 14,1 տոկոս։

Բացի այդ, ընթացիկ շաբաթ պղնձի գնանշումների այդքան նշանակալից աճի համար ևս մեկ դրայվեր դարձավ Մետաղների լոնդոնյան բորսայում և Շանհայի ֆյուչերսյան բորսայում տվյալ ակտիվի բորսային պաշարների նվազումը։ Անցյալ շաբաթ Shanghai Futures Exchange–ում պղնձի պահեստային պաշարները նվազեցին 18739 հազար տոննայով` կազմելով 195043 հազար տոննա։

Առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի դինամիկան շատ հարցերում կախված կլինի ԱՄՆ–ից, եվրագոտուց և Չինաստանից ստացված մակրոտնտնեսական վիճակագրությունից, ինչպես նաև ամերիկյան արժույթի դինամիակայից։ Սպասվում է, որ տվյալ վիճակագրությունը չափավոր դրական կգտնվի։ Եթե այդ կանխատեսումներն արդարացվեն, և ԱՄՆ–ի բնակշուկայի տվյալները, Չինաստանի արդյունաբերական արտադրության թվերը, ինչպես նաև Գերմանիայի գործնական միջավայրի տրամադրության ցուցիչը չափավոր դրական գտնվեն, գունավոր մետաղները, այդ թվում պղինձը, էական ազդակ կստանան աճը շարունակելու համար։

Սակայն եթե տվյալ վիճակագրությունը չարդարացնի հույսերը, իսկ ամերիկյան արժույթը կրկին շարունակի աճը, պղինձը կարող է նաև էժանանալ։  Առաջիկա շաբաթվա ընթացքում ֆյուչերսային շուկայում պղնձի գնանշումների տատանման ենթադրելի միջակայքն է մեկ ֆունտ պղնձի դիմաց  3,28 – 3,48 ԱՄՆ դոլար։ –0–

Միքայել Վերդյան, FOREX CLUB–ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ-ի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 2026 թ․-ի I եռամսյակում նվազել է 2,2 անգամ՝ հասնելով 8,4 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախմբված զուտ շահույթը (հարկումից հետո) 2026 թ․-ի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 8,44 մլրդ դրամ՝ 2025 թ․-ի առաջին եռամսյակի 18,44 մլրդ դրամի համեմատ

Հրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանն ապրիլի 29-ին քվեարկությամբ ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ

Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար   

2026 թվականի առաջին եռամսյակում Յունիբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28%-ով

«Նովոստի-Արմենիա» գործակալության կայքում գործարկվել է ԽԱՂԵՐ  նոր բաժինը

«Նովոստի-Արմենիա» գործակալության կայքում (Newsarmenia.am) գործարկվել է նոր թվային բաժին՝ ԽԱՂԵՐ։ Նոր նախագիծը միավորում է տարբեր ժանրերի հանրահայտ խաղեր և ուղղված է օգտատերերի ծառայությունների ընդլայնմանն ու լսարանի ներգրավվածության բարձրացմանը

ՀՀ ԿԲ-ն Էկոնոմիկայի նախարարության և ՀԲ-ի հետ քննարկում է փոքր բիզնեսի վարկավորման երաշխիքային հիմնադրամի ստեղծման հարցը

Հայաստանի Կենտրոնական բանկը Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի գործընկերների հետ համատեղ քննարկում է հատուկ երաշխիքային հիմնադրամի միջոցով փոքր և միջին բիզնեսին մասնակի երաշխիքների տրամադրման մեխանիզմը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img