ՀԲՄ ղեկավար. «Հայաստանում բնակչության ֆինանսական գրագիտության խնդիր կա»

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. «Հայաստանում բնակչության ֆինանսական գրագիտության մեծ խնդիր կա»,– երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի բանկերի միության ղեկավար Աշոտ Օսիպյանը։

«ԶԼՄ–ների գրագետ աշխատանքը, գրագետ վերլուծությունը շատ են օգնում մեզ աշխատել մեր հաճախորդների հետ»,– մի շարք հայկական ԶԼՄ–ներին երկրի տնտեսության և ֆինանսաբանկային հատվածի զարգացումների ակտիվ լուսաբանման համար պատվոգրեր հանձնելու արարողությունից հետո ասաց ՀԲՄ ղեկավարը։

Հայաստանի բանկերի միությունն առաջին անգամ է նման նախաձեռնությամբ հանդես գալիս` պարգևատրելով այն լրատվամիջոցներին, որոնք 2012 թվականի ընթացքում ակտիվորեն և մեծ պրոֆեսիոնալիզմով լուսաբանել են տվյալը ոլորտը։ Օսիպյանը նշեց, որ ֆինանսաբանկային հատվածը լուսաբանող լրատվամիջոցները հարկավոր է բաժանել երկու մասի` ԶԼՄ–ներ, որոնց ուղղվածությունը ինստիտուցիոնալ օգտվողներն են, և ԶԼՄ–ներ, որոնք աշխատում են լայն հասարակության համար։

«Այստեղ, անշուշտ, պատրաստվածության և նյութի մատուցման մակարդակը պետք է տարբեր լինի։ Մի դեպքում պահանջվում է մասնագիտական մեծ պատրաստվածություն` վարկանիշներ, ռենքինգներ, պրոֆեսիոնալ գնահատականներ, մյուս դեպքում` լրագրողի ընդհանուր ֆինանսական պատրաստվածությունը, որ կարողանա բացատրել լայն հասարակայնությանը, թե ինչ է կատարվում Հայաստանում, և ինչպես են այդ փոփոխություններն ազդում սովորական քաղաքացու վրա»,– ավելացրեց նա։

ՀԲՄ ղեկավարը նշեց, որ բանկերն ամենազգայուն տնտեսվարող սուբյեկտներն են, և այստեղ շատ կարևոր է բնակչության շրջանում ճիշտ ակնկալիքներ և ճիշտ տրամադրվածություն ձևավորել համակարգի և կատարվող գործընթացների նկատմամբ։

«Մեզ համար կարևոր է, որ ԶԼՄ–ները կարողանան մեկնաբանել, վերլուծել, մեզ համար շատ կարևոր են վերլուծական նյութերը։ Բանկերը սերտ կապված են տնտեսության բոլոր ոլորտների հետ, մենք կարող ենք խոսել մակրոտնտեսական ցուցանիշների մասին, այն մասին, թե այս կամ այն ցուցանիշը ինչպես կարող է ազդել բանկային հատվածի, իրական հատվածի վրա և այլն։ Մեզ համար կարևոր է, որ այդ ցուցանիշները վերլուծվեն նաև բանկային համակարգի համատեքստում»,– ասաց Օսիպյանը։

Տնտեսության և ֆինանսաբանկային համակարգի զարգացումներն ակտիվ լուսաբանելու համար ՀԲՄ պատվոգիր ստացան նաև «ԱրմԻնֆո» և «Mediamax» լրատվական գործակալությունները, «Գոլոս Արմենիի» թերթը, ArmNews հեռուստաալիքը «Բիզնես Լուրեր» հաղորդման համար, «Երկիր Մեդիա» հեռուստաալիքը «Կապիտալ» հաղորդման համար, «Արմենիա» հեռուստաալիքը «Սուր անկյուն» հաղորդման համար և «Կենտրոն» հեռուստաալիքը` «Էպիկենտրոն» ծրագրի տնտեսական հավելվածի համար։

Առաջին անգամ ՀԲՄ հատուկ մրցանակներ հանձնեցին ոլորտի լուսաբանման պրոֆեսիոնալ բարձր հմտություններով առանձնացած լրագրողներին։ Մասնավորապես, մրցանակներ ստացան լրագրողներ Աշոտ Արամյանը («Գոլոս Արմենիի» թերթ), Բաբկեն Թունյանը («168 ժամ» թերթ), Արմենակ Չատինյանը («Օրակարգ» թերթ) և Ռուբեն Հարությունյանը (Mediamax գործակալություն)։ -0

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026թ․–ի սեպտեմբերի վերջին աճել են 20,82% –ով՝ մինչև 14,46 տրլն դրամ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14.46 տրլն դրամ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի համեմատ ավելանալով 20.82%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img