Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խմբի էլեկտրոնային առևտրի գծով միջոցների շրջանառությունը 2013թ.–ի 4 ամիսների ընթացքում կազմել է շուրջ 50 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խմբի էլեկտրոնային առևտրի գծով ընդհանուր դրամական միջոցների շրջանառությունը 2013թ. 4 ամիսների ընթացքում կազմել է  49 975 204 մլն դրամ, նշել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը։

«Մենք Հայաստանում առաջին բանկն ենք, որը սկսեց ընդունել էլեկտրոնային վճարումներ VISA պլաստիկ քարտերի միջոցով: 2013 թվականից սկսած էապես ավելացել է ինտերնետ-խանութների քանակը, ինչպես նաև գրանցվել է այս ոլորտում դրամական միջոցների շրջանառության կտրուկ աճ: 2012թ. սեպտեմբերից սկսած մինչև 2013թ. ապրիլի վերջի դրությամբ ընդհանուր դրամական շրջանառությունը կազմել է 63 074 444 մլն ՀՀ դրամ: Ընդ որում` 01.09.2012թ-ից 31.12.2012թ. ընկած ժամանակահատվածում այն կազմում էր ընդամենը 13 099 240 մլն ՀՀ դրամ` 2013թ. 4 ամիսների ընթացքում հասնելով 49 975 204 մլն ՀՀ դրամի: Վերոնշյալ ծառայությանը միջինում ամսեկան միանում են երկու առևտրային կետ: Սա թույլ է տալիս ենթադրել, որ մեր երկիրը պատրաստ է անցնել առևտրային նոր մակարդակի»,- Խաչատրյանի խոսքը մեջբերեցին բանկի մամուլի ծառայությունից։

Գլխավոր տնօրենի տեղակալը նշել է նաև, որ Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը տվյալ ծառայությանն ամսական միջինը միացնում է երկուական առևտրային կետեր։

«Այն թույլ է տալիս հուսալ, որ Հայաստանը պատրաստ է անցնել էլեկտրոնային առևտրի»,– ասել է նա։

Այդ կապակցությամբ Խաչատրյանն ավելացրեց նաև, որ էլեկտրոնային առևտրի հայկական շուկան ունի մեծ ներուժ։

«Հայրապետությունում վերջին 4 տարիների ընթացքում նկատվեց ինտերնետի բավականին բուռն զարգացում, որն իր հերթին հանգեցրեց  համացանցից օգտվողների թվի աճին»,– ավելացրել է նա։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ-ին, որի 100% բաժնետերն է հանդիսանում խոշորագույն ռուսաստանյան բանկերից մեկը` «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: 2012թ. տարեվերջի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցների թիվը կազմում էր 462 (Գլխամասային գրասենյակում` 196 և մասնաճյուղերում` 266 աշխատակից): Բանկն ունի 16 մասնաճյուղ, որից 7-ը` Երևանում և 9-ը` մարզերում:  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img