Արարատբանկն իրականացրել է 1 մլն դոլարի դոլարային պարտատոմսերի երկրորդ թողարկումը

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. Արարատբանկը կտեղաբաշխի 1 մլն դոլարի անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, հայտնեց բանկի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը։

Նրա խոսքով` մայիսի 23-ից մինչև հունիսի 13- ը բաժանորդագրության միջոցով թողարկվել է 40.000 նոր անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 8,5 տոկոս տարեկան տոկոսադրույքով և 36 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է եռամսյակը մեկ անգամ։

Ինչպես նախորդ հինգ թողարկումներում, վեցերորդ թողարկման պարտատոմսերը ևս ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողների միջոցով, ընդ որում` որպես մարկեթմեյքեր հանդես կգա «Ռենեսա» ներդրումային ընկերությունը։

Բանկի գործադիր տնօրենի տեղակալը հայտնեց, որ ներդրված միջոցներն ուղղված են տնտեսության վարկավորմանը։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ արդեն երկրորդ անգամ է առաջարկում է դոլարային պարտատոմսեր: 2012 թվականի հոկտեմբերի սկզբին առաջին թողարկման շրջանակներում թողարկվել է 1 մլն դոլար ընդհանուր գումարի 40 հազար պարտատոմս` յուրաքանչյուրը 25 դոլար անվանական արժեքով` 9 տոկոս տարեկան եկամտաբերությամբ և մարման եռամյա ժամկետով։

Հարությունյանի խոսքով, նախորդ հինգ թողարկումներն Արարատբանկն իրականացրել է 2007, 2008, 2009, 2011 և 2012 թվականներին։  Նա այդ կապակցությամբ հայտնեց, որ  երկրորդային շուկայում շրջանառությունը կազմել է ավելի քան 980 մլն դրամ`դրամային պարտատոմսերով և 450 հազար դոլար` դոլարային պարտատոմսերով:

NASDAQ OMX Արմենիայի տնօրեն Կոնստանտին Դարոյանն իր հերթին նշեց, որ Արարատբանկի պարտատոմսերով բոլոր գործարքները դյուրացված են, և ավանդատուների համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ, ինչը ևս մեկ քայլ է Հայաստանի արժեթղթերի շուկայի զարգացման գործում։

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին:  Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:

Արարատբանկի կապիտալը 2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 14,9 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 84,1 մլրդ դրամ:

Բանկի ակտիվները 2012 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով կազմել են 98,9 մլրդ դրամ, վարկային պորտֆելը՝ 48,7 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները՝ 17,3 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում զուտ շահույթը կազմել է 2,9 մլրդ դրամ: Արարատբանկն այսօրվա դրությամբ ունի 43 մասնաճյուղ մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img