ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում ՀՀ նույնականացման քարտեր ընթերցող սարքեր են տեղադրվել

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը` հաճախորդների սպասարկման գործընթացը առավելագույնս օպտիմալացնելու ուղղությամբ,  բոլոր մասնաճյուղերում ՀՀ նույնականացման քարտեր ընթերցող սարքեր է տեղադրել, հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` սարքը հնարավորություն է ընձեռում ընթերցել ՀՀ նույնականացման քարտում առկա տվյալները և ներմուծել դրանք ավտոմատացված բանկային համակարգ:

«Այս նորամուծությունը հնարավորություն է ընձեռում նվազեցնել Բանկում բանկային հաշիվ, քարտ և ավանդ ձևակերպող յուրաքանչյուր հաճախորդի սպասարկման համար ծախսվող միջին ժամանակը»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, բանկը համաքայլ է բանկային սպասարկման ոլորտում նորարարությունների ներդրմանն ու գործնականում դրանց կիրառությանը:

Ըստ նրա` նորարարությունները վերաբերում են ոչ միայն նոր պրոդուկտների և ծառայությունների ներդրմանը կամ գործող ծառայությունների զարգացմանը, այլև Բանկի բիզնես գործընթացների օպտիմալացմանը:

«ՀՀ բանկային շուկայում մշտապես հանդես գալով նոր պրոդուկտներով և ծառայություններով` մենք զուգահեռաբար աշխատանքներ ենք վարում այնպիսի համակարգերի ներդրման ուղղությամբ, որոնք ենթակառուցվածք են ստեղծում Բանկում գործող բիզնես-գործընթացների կատարելագործման համար և նպաստում Բանկի մասնաճյուղերում հաճախորդների սպասարկման գործընթացի շարունակական բարելավմանը»,– ասել է Գուսևը։

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ դարձավ 2004թ. ապրիլին։ Ներկայում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն:Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ (23–ը`Երևանում և 44–ը` հանրապետության մարզերում)։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img