Ինտերնետ միջավայրում վճարային քարտերով իրականացված գործարքների ծավալն աճել է 17.5%–ով և կազմել 1.7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայկական և արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով ինտերնետ միջավայրում իրականացված գործարքների ծավալը  մարտի վերջին կազմել է 1.7 մլրդ դրամ` փետրվարի համեմատ ավելանալով 17.5 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի մարտի ամսական տեղեկագրում։

Միաժամանակ, Կենտրոնական բանկի տվյալներով, ինտերնետում վճարային քարտերով գործարքների ընդհանուր թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 95264` մեկ ամսվա ընթացքում ավելանալով 27.4 տոկոսով։

Հայկական և արտասահմանյան բանկերի թողարկած վճարային քարտերով գործարքների ընդհանուր ծավալը սպասարկման բոլոր տեսակներով Հայաստանի տարածքում կազմել է 92.13 մլրդ դրամ (աճը` 36,4%), իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 1768028 (աճը` 40,6%)։

Հայկական և արտասահմանյան բանկերի թողարկած վճարային քարտերով բանկոմատների միջոցով գործարքների ընդհանուր ծավալը 2013 թվականի մարտի վերջին կազմել է մոտ 72.5 մլրդ դրամ, իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 1463308։

POS-տերմինալներով և իմպրինտերով վճարային քարտերով գործարքների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 17.8 մլրդ դրամ, իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 209456  ($1–ը` 416,47 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img